Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սեպտեմբերի 8-ի նիստում քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու եւ, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի եւ, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարեւորությունը՝ վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ի ընտրություններին։
Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։