• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առաջնայինը ոչ թե շահույթն է, այլ մարդկանց անվտանգությունը

aliq 14:09 | 06.10.2021
aliq 14:09 | 06.10.2021
Mark Zuckerberg

Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հերքել է մեղադրանքները, թե սոցցանցը շահույթն ավելի բարձր է դասում, քան օգտատերերի անվտանգությունը։

Երեկ Facebook-ի նախկին թոփ-մենեջեր Ֆրենսիս Հոգենը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ընկերությունն անտեսել է երեխաների համար իր արտադրանքի վնասակարության մասին հետազոտությունները:

Հաուգենը 2019-ից աշխատել է Facebook-ում ու գաղտնի պատճենել ընկերության ներքին հետազոտությունների տասնյակ հազարավոր էջեր, որոնց հիման վրա «Wall Street Journal»-ը բացահայտող բնույթի մի քանի հոդվածներ է հրապարակել:

Մայիսին Հաուգենը հեռացվել էր Facebook-ից, իսկ սեպտեմբերին նա անանուն բողոքներ էր ներկայացրել դաշնային իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, թե սոցցանցը խաբում է հասարակությանը, երբ ասում է, որ համացանցում ատելության, բռնության ու ապատեղեկատվության դեմ պայքարում զգալի առաջընթաց կա։

Ցուկերբերգը հերքել է այդ մեղադրանքներն ու ասել, որ դրանցից հետո տպավորություն է ստեղծվում, թե Facebook-ում առաջնայինը շահույթն է, ոչ թե օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը։

Ցուկերբերգը հավաստիացրել է, որ Facebook ընկերությունը բնավ անտարբեր չէ մարդկանց անվտանգության ու հոգեկան առողջության հարցերում։

«Այդ հայտարարություններից շատերը ոչ մի իմաստ չունեն։ Եթե մենք ուզում էինք անտեսել հետազոտությունը, ապա ինչո՞ւ ենք ոլորտում առաջատար ծրագիր ստեղծել այդ կարեւոր հարցերը հասկանալու համար: Եթե մենք չենք մտածում վնասակար բովանդակության դեմ պայքարելու մասին, ինչո՞ւ ենք այդքան մարդ վարձել, որ զբաղվեն դրանով»,- նշել է Ցուկերբերգը։

Նա  հավելել է, որ տխրում է, երբ ընկերության ձեռքբերումները վատ լույսի ներքո են ներկայացնում, բայց Facebook-ը «կշարունակի ամեն ինչ ճիշտ անելու փորձերը»: Ըստ Ցուկերբերգի՝ հանրությունը ականատես կլինի օգտատերերի անվտանգության ապահովման ուղղությամբ բոլոր ջանքերին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղահանվածների 88%-ը կանայք եւ երեխաներ են
հաջորդը
Ֆարհադիի «Հերոսն» ու նրա անբարբառ ճշմարտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն