• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նախանձելի եւ աննախանձելի անձնագրերը

aliq 21:29 | 07.10.2021
aliq 21:29 | 07.10.2021
armenian passport

Բրիտանական «Henley&Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը: Առաջին հորիզոնականում են Ճապոնիան եւ Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 192 երկիր։

Աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկի լավագույն տասնյակը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։ Գերմանիան եւ Հարավային Կորեան՝ երկրորդ, Ֆինլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը եւ Իսպանիան երրորդ հորիզոնականում են։

Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաեւ Ավստրիան եւ Դանիան (4-րդ), Ֆրանսիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Շվեդիան (5-րդ), Բելգիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան (6-րդ), Չեխիան, Հունաստանը, Մալթան, Նորվեգիան, Անգլիան, ԱՄՆ-ը (7-րդ), Ավստրալիան, Կանադան (8-րդ), Հունգարիան (9-րդ), Լիտվան, Լեհաստանը եւ Սլովակիան (10-րդ)։

Աֆղանստանի քաղաքացիներն առանց վիզայի իրավունք ունեն այցելելու աշխարհի ընդամենը 26 երկիր:

2006-ից կանոնավորապես հրապարակվող «Henley» անձնագրային ինդեքսում Հայաստանը 84-րդ հորիզոնականում է: Հայաստանցիներն առանց վիզայի իրավունք ունեն այցելելու 64 երկիր, իսկ աշխարհի 128 երկիր այցելելու համար հայաստանցիները պարտավոր են վիզա ներկայացնել:

«Henley&Partners»-ի վարկանիշային աղյուսակում Վրաստանը՝ 55-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Ռուսաստանը՝ 52-րդ հորիզոնականում են: Թուրքիան այս տարի զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել աշխարհի 110 երկրներում։

Ճապոնիան առ այսօր պահպանում է գրեթե բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքն իր երկիր: Միեւնույն ժամանակ երկրները, որոնք առանց վիզա այլ երկրներ այցելելու առավել ցածր ցուցանիշ ունեն,  հակառակը, առանց փոխադարձության բացել են իրենց սահմաններն առավել ազդեցիկ անձնագրեր ունեցող երկրների առջեւ:

Գերմանիան, որը Հարավային Կորեայի հետ ազդեցիկ անձնագրեր ունեցող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում է, սահմանափակել է աշխարհի շուրջ 100 պետության քաղաքացիների այցն իր երկիր:

Մասնավոր հաճախորդների եւ նրանց ընտանիքների անդամների համար բնակության վայրի ծրագրման մեջ մասնագիտացած Henley&Partners ընկերությունը քաղաքացիության ծրագրերի կամ ներդրումների միջոցով բնակության իրավունքի ձեռքբերման հարցերում հանդես է գալիս իբրեւ տարբեր երկրների կառավարությունների խորհրդատու:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճապոնիա. աշխարհամարտից գիտություն
հաջորդը
Աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն