• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նիդերլանդները՝ գերիների եւ բռնաճնշումների թեմայով

aliq 22:33 | 15.10.2021
aliq 22:33 | 15.10.2021
The States General of the Netherlands

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկը գրավոր հարցեր է ուղղել երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Բեն Կնապենին՝ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորների եւ դատախազների վերաբերյալ։

Պատասխան նամակում Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենը հաստատել է ադրբեջանական դատարանների կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց ապօրինի ազատազրկման դատապարտելու փաստը։

Բեն Կնապենը նշել է, որ իրազեկ է այդ նույն դատավորների ու դատախազների՝ ադրբեջանական ընդդիմադիր ՀԿ-ների սեւ ցուցակում ներառված լինելու փաստին։

Նիդերլանդների ԱԳ նախարարը հիշատակել է Ադրբեջանի՝ մի շարք միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների մասին, որոնք նախատեսում են ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքի ձեւերը, նրանց պահման վայրերի պայմանները։

Տարբեր աղբյուրների հղում անելով՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանի բանտերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։

Պատասխանելով Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ անկախ դատական գործընթացների մասին հարցին՝ Բեն Կնապենը նշել է, որ, ընդհանուր առմամբ, այդ երկրում անկախ դատավարությունը եւ օրենքի գերակայությունը հարցականի տակ են, ինչի մասին են վկայում «Freedom House»-ի կողմից Ադրբեջանին տրված ցածր ցուցիչները։

Նախարարն իր նամակում ընդգծել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարեւորությունը՝ հղում անելով ԵՄ հայտարարություններին։

Նիդերլանդների կողմից հավելյալ ճնշում գործադրելու վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը նախարարն արձագանքել է՝ նշելով, որ ինչպես իր նախորդները, ինքը եւս ջանքեր կգործադրի գերիների խնդիրը ԵՄ օրակարգում պահելու համար՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով։

Բռնաճնշումներ ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ

Նիդերլանդների խորհրդարանի սեպտեմբերի 14-ին ընդունած բանաձեւով արձանագրվել է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ։

«Սեպտեմբերին Խաղաղության եւ ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1-ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը եւ կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,- ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:

Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի առնչությամբ: Ըստ կոնֆլիկտաբանի՝ նամակն ըմբռնվել է, վճիռն՝ ընդունվել։

Յունուսովը նշել է, որ դեկտեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախարարների կաբինետին կոչ կարվի ուշադրություն դարձնելու խնդրին եւ դիտարկելու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»
հաջորդը
ԱՄՆ մուտք կգործեն միայն պատվաստվածները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն