• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ավելի քան մեկ միլիարդ պատվաստված Հնդկաստանում

aliq 18:14 | 22.10.2021
aliq 18:14 | 22.10.2021
covid-19 vaccination

Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան հայտնել է, որ Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը:

Դրանով Հնդկաստանը դարձել է ավելի քան 1 միլիարդ պատվաստված ունեցող երկրորդ երկիրը։ Սեպտեմբերի սկզբին այդ ցուցանիշին հասնելու մասին հաղորդել էին Չինաստանի իշխանությունները:

Հնդկաստանը միաժամանակ աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի բռնկման պահից՝ անցյալ տարվա մարտից, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,1 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 33,4 միլիոն մարդ, մահացել է 452 հազարից ավելի մարդ, բուժում է ստանում մինչեւ 178 հազար մարդ։

Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին

Հնդկաստանը ՔՈՎԻԴ-19–ի դեմ պատվաստման հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքել 11 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Երկրի առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանի կամ ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութով լիարժեք պատվաստում անցած անձանց պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ Հնդկաստանի կառավարությունը համաձայնագիր ունի հետեւյալ երկրների հետ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նեպալ, Բելառուս, Լիբանան, Հայաստան, Ուկրաինա, Բելգիա, Հունգարիա, Սերբիա։

Նախարարությունը հրապարակել է նաեւ «ռիսկային երկրների» ցանկը․ այդ երկրների ճանապարհորդները  Հնդկաստան ժամանելուն պես երկրի կանոնակարգով նախատեսված լրացուցիչ միջոցներ պետք է ձեռնարկեն։ Այդ ցանկում են Եվրոպայի երկրները (դրանց թվում՝ Մեծ Բրիտանիան), Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Բանգլադեշը, Բոթսվանան, Չինաստանը, Մավրիկիան, Նոր Զելանդիան եւ Զիմբաբվեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զորավարժություններ Տաջիկստանում
հաջորդը
310200 մարդ կկարողանա պատվաստվել «Մոդեռնայով»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն