• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ներքին գործերին չմիջամտելու խոստում

aliq 23:30 | 25.10.2021
aliq 23:30 | 25.10.2021
Osman Kavala

Ըստ «Anadolu» գործակալության արեւմտյան մի շարք պետությունների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի` Անկարայում գործող դեսպանություններն այսօր հայտարարել են, որ պատրաստ են հետեւելու թուրքական օրենքների պահանջներին եւ չմիջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ 10 երկրների դեսպանություններից Ֆրանսիան ու Գերմանիան չեն միացել այդ հայտարարությանը։

Օրերս Էրդողանը սպառնացել է արտաքսել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Կավալային աջակցող հայտարարության համար:

Թուրքիայի նախագահն այսօր նախարարների կաբինետի նիստից հետո ասել է, որ 10 դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը լուծվել է դեսպանատների հայտարարություններից հետո։ Նա նշել է, թե հավատում է, որ դեսպաններն այսուհետեւ ավելի ուշադիր կլինեն իրենց հայտարարություններում։

Պաշտոնական ծանուցումներ դեռ չեն ստացել

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ձեռնպահ է մնացել Թուրքիայի նախագահի հայտարարությանը վերաբերող որեւէ մեկնաբանությունից։ Եվրամիությունն ի գիտություն է ընդունել 10 դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին Թուրքիայի որոշումը, սակայն երկրները դեռ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում։

Դատարանի որոշումների նկատմամբ հարգանք դրսեւորել

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն արձագանքել է Էրդողանի դեսպաններին «անցանկալի անձ» ճանաչելու հայտարարությանը։ «Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարեւոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսեւորումն ու դրանց կիրառումը։ Հետեւաբար կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,- նշել է վարչապետ Մարինը։

Նման բնույթի հայտարարություններ են արել Դանիան եւ Նորվեգիան:

Հետ կանչելու հարց օրակարգում չկա

Օտարերկրյա դիվանագետներին ուղղված Թուրքիայի նախագահի քննադատությանն ավելի վաղ արձագանքել են նաեւ Անգելա Մերկելի վարչակազմից: Գերմանիայի կառավարության փոխխոսնակը հայտարարել է, որ Գերմանիան չի փոխել իր դիրքորոշումը եւ մնում է այն համոզման, որ Կավալան անհապաղ պետք է ազատ արձակվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների: Գերմանիայի ԱԳՆ խոսնակն էլ նշել է, որ Անկարայում իրենց դեսպանին հետ կանչելու հարց օրակարգում չկա:

Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը

Էրդողանի հայտարարությանն արձագանքել են երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները կատարում են իրենց երկրի ղեկավարության հրամանը, եւ նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետեւանքներ կունենա եւ պատճառ կդառնա նոր խնդիրների:

Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ ճգնաժամը դառնալ:

Իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում

1452 օր անազատության մեջ գտնվող Օսման Կավալան եւս արձագանքել է Էրդողանի կոշտ հայտարարությանը: Նա շատ մտահոգիչ է համարել երկրի ղեկավարի խոսքերը՝ նշելով, որ այդ արտահայտությունները վայել չեն նախագահի պաշտոնը զբաղեցնողին: Կավալան նշել է, որ այս պայմաններում արդար դատավարության հնարավորություն չի տեսնում եւ անիմաստ է համարում դատական նիստերին իր մասնակցությունը: Նա դարձյալ ընդգծել է, որ իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն եւ չապացուցված:

Օսման Կավալա
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
245 միլիոն վարակակիր, 5 միլիոն մահ
հաջորդը
Կեղծ քովիդ-թեստեր Վրաստանում

Նման հոդվածներ

Անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային. ԵԽԽՎ նախագահ

12:37 | 27.04.2022

Էրդողանը կկանգնի պատմության դատի առաջ. թուրք ընդդիմադիր գործիչ

19:56 | 26.04.2022

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Օսման Կավալայի դատավճռով

15:17 | 26.04.2022

Ցմահ ազատազրկում․ ինչո՞ւ Կավալան

15:06 | 26.04.2022

Օսման Կավալան Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման

21:02 | 25.04.2022

Կավալան շարունակում է անազատության մեջ մնալ

15:57 | 21.03.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն