Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցեր։
Հանդիպումը տեղի է ունեցել «Աֆղանստանում տարածաշրջանային անվտանգության շուրջ Դելիի երկխոսության» շրջանակում Նյու Դելիում:
Նյու Դելիում ազգային անվտանգության գծով խորհրդականները ավելի վաղ քննարկել են Աֆղանստանի իրադրությունը: Հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները։