• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Եթե դուք 80 եք, մենք ինչի՞ ենք էս օրին

Մհեր Արշակյան 15:30 | 03.03.2022
Մհեր Արշակյան 15:30 | 03.03.2022
Shushi

80 գիտնական ու մտավորական պատրաստ են նպաստելու վերջերս Ղարաբաղի խորհրդարանում ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի դրույթների իրականացմանը։ Նրանք ամբողջ հայությանը կոչ են անում զորավիգ լինելու այդ օրենքին։ Իսկ ինչպե՞ս են պատկերացնում այդ զորավիգը։

80 մտավորական ու գիտնակա՞ն։ Լո՞ւրջ եք ասում։ Բա մենք ինչի՞ ենք էս օրին։ Ադրբեջանցիները գիտե՞ն նրանց մասին։ Գոնե մեկի հանդեպ թաքուն վախ ունեցե՞լ են։

Մարդիկ 24 տարի ոչ մի թիզ չէին ուզում զիջել, հիմա հայտարարում են, որ Ադրբեջանի բռնազավթած տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը։ Բայց մեկ րոպե։ Ինչո՞ւ աշխարհը պետք է ականջալուր լինի ինչ-որ 80 մտավորականի կոչին, եւ ո՞վ ասաց, որ հողերը վերադարձվում են նամակներով, նույնիսկ մտավորականների «միջազգայնորեն ճանաչված գոյությամբ»։

Ո՛չ, այդպես չի լինում։ Աշխարհը քաղաքական կամքից ներքեւ չի իջնում։ 24 տարի Հայաստանում ոչ մի իշխանություն ու մտավորական քաղաքական կամք չցուցաբերեց, մեկ-երկուսից բացի՝ քաղաքական ոչ մի գործիչ չենթադրեց, որ Ադրբեջանը պարզապես մարտական բառապաշարով չի պատրաստվում վերադարձնելու հողերը։ Մենք Ղարաբաղը սարքել էինք «հարմարավետ բարձ» ու կայանում էինք նրա «անպարտելիության» հաշվին։

Հիմա մեզ հասանելիք հողե՞ր ենք ուզում։ Ումի՞ց։ Ո՞վ պիտի տա այդ հողերը։ Ադրբեջանի կողմը նայեք։ Ո՞ւմ խնդրեց վերադարձնել այդ հողերը։ Ոչ մեկին։ ՄԱԿ-ի 4 բանաձեւով դեռ 1994-ին վերցրեց պատերազմելու իրավունքը եւ լավայի ծանրաշարժությամբ պատրաստվեց 2020-ին։

Իսկ մտավորականներն ի՞նչ էին անում, հայ գիտնականները ինչո՞վ էին զբաղված։ 24 տարի խաղաղություն էր, գիտատեխնիկական որեւէ նվաճումով թող հռչակեին Հայաստանի Հանրապետությունը, թող անհնարին դարձնեին ստեղծագործ ժողովրդի նկատմամբ որեւէ ագրեսիա իրենց ձեռքբերումներով, թող գրաված հողերը զիջեին միակողմանիորեն, ստորագրեին որեւէ փաստաթուղթ ու ասեին՝ մեզնից ինչ հասնում էր, արեցինք։ Ղարաբաղին էլ թող ասեին՝ կա՝ էս ա, չկա՝ էս ա։ Ու թող դրանից հետո Ադրբեջանը հարձակվեր։

Եթե չէին անելու, թող մարդավարի պատրաստվեին պատերազմի։ Եթե չէին անելու, թող Հայաստանում նավթ ու գազ գտնեին, ոսկու համաշխարհային պաշարներ գտնեին։ Չի եղել այս ամենը, ուրեմն պետք էր պատրաստվել ցավոտ լուծումների, որոնց մասին ասում էին Մինսկի խմբում ներգրավված երկրների ղեկավարները, երբեմն իրար հերթ չտալով։

Հայաստանը պիտի լողար մշակութային, ռազմական ձեռքբերումների, հասարակական, քաղաքական Ոսկեդարի մեջ, Ղարաբաղին էլ այդ Ոսկեդարի մեջ պիտի լողացներ։ Որպեսզի Ադրբեջանը չհասցներ մեր հետեւից։ Ի՞նչ են արել 24 տարի։

Փոխարենը ի՞նչ արեցին՝ նշեցին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ուրիշ հնչեղ իրադարձություն եղե՞լ է Հայաստանի մասին կամ Հայաստանի առիթով։ Ո՛չ։ Մտավորականներն ու գիտնականները չեն հաշտվում մի ցավալի իրողության հետ՝ աշխարհում պահանջելով հարցեր չեն լուծվում, աշխարհում հարցերը լուծվում են անելով։ Եթե պահանջ ունես, լեգիտիմացրո՛ւ այն ամբողջ աշխարհում ու արա՛։ Ինչպես Ադրբեջանը ՄԱԿ-ում լեգիտիմացրեց իր տարածքի 20 տոկոսի բռնազավթված լինելը։ Հայաստանն ագրեսոր չճանաչվեց, բայց կարեւորն արված էր՝ ՄԱԿ-ն ընդունեց, որ Ադրբեջանը իրավունք ունի ուժով վերադարձնելու այդ հողերը։ Ու վերադարձրեց։ Իսկ մեր գիտնականներն ավելի լավ է թող մտածեն մի խաղաղության մասին, որն իր զրահապատվածությամբ հնարավոր կդարձնի Ղարաբաղի հայկական լինելը։ Ու թող մի քիչ քիչ պարեն ուրիշի դուդուկի տակ։ Մեծ մարդիկ են։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր ներքին հնարավորություններ պատժամիջոցների պայմաններում
հաջորդը
Բանակցությունները տեղի կունենան Բրեստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն