• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոր ներքին հնարավորություններ պատժամիջոցների պայմաններում

aliq 14:45 | 03.03.2022
aliq 14:45 | 03.03.2022
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի հնարավոր հեռացման մասին հայտարարություններն աբսուրդ են։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ առաջարկել է դիտարկել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հարցը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը որոշումներ է ընդունում անվտանգային հարցերի եւ խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ: Իբրեւ մշտական անդամ՝ Ռուսաստանն իրավունք ունի վետո դնելու Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի իշխանություններին նախօրեին մեղադրել էր միջազգային իրավունքի խախտման համար եւ կոչ էր արել ՌԴ-ին միջազգային ասպարեզում մեկուսացնելու:

«Եթե սկսենք մեկնաբանել ամեն մի խենթ հայտարարություն, ստիպված կլինենք զբաղվել միայն դրանով։ Արեւմուտքը շարունակելու է անել անհեթեթ հայտարարություններ եւ փորձելու է վախեցնել»,- նշել է Զախարովան եւ հավելել, որ Արեւմուտքում վաղուց հրաժարվել են իրավական ուղուն հետեւելուց, եւ արեւմտյան պետական այրերի քայլերի հիմքում իրավունքն ընկած չէ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս փուլում պատժամիջոցների տեւողության վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ պատժամիջոցների պայմաններում կբացվեն նոր ներքին հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել:

Զախարովան ընդգծել է, որ ռուսական գործարար շրջանակները չպետք է ընկճվեն, քանի որ ՌԴ-ում սթրեսային սցենարը մշակվել է դեռեւս համավարակի ընթացքում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան՝ ճգնաժամի լուծման միակ միջնորդ
հաջորդը
Եթե դուք 80 եք, մենք ինչի՞ ենք էս օրին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն