• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան՝ ճգնաժամի լուծման միակ միջնորդ

aliq 14:32 | 03.03.2022
aliq 14:32 | 03.03.2022
Devlet Bahcheli, Turkey MHP

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին կուսակցության նիստի ժամանակ խոսել է փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման շուրջ՝ որակելով Ռուսաստանի գործողությունները «անարդար, անօրինական ու անընդունելի»․ «Սա մեծ հարված է միջազգային իրավունքի նորմերին, Մինսկի գործընթացին եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի վրա հարձակումը Սառը պատերազմից հետո ամենալուրջ ճգնաժամն է»,- Habertürk պարբերականի հաղորդմամբ իր խոսքում նշել է Բահչելին։

«Հարձակումն արդեն 8-րդ օրն է շարունակվում։ Բայց ՄԱԿ-ը ոչինչ չի կարողանում անել՝ բացի ռազմական գործողությունները անօրինական որակող հայտարարությունների տարածումից։ Արյունահեղությունը շարունակվում է, իսկ աշխարհը ամոթալիորեն մնում է անհաղորդ ու տնտեսական պատժամիջոցներով է զբաղված»։

«Ուկրաինայի ճգնաժամի մի կողմում Ռուսաստանի բռնակալությունն է, իսկ մյուս կողմում՝ ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի սադրանքները։ Երեկ արյունոտ օրակարգի առաջին շարքերում էին Բոսնիան, Բաղդադը, Քաբիլը, Կոսովոն, Սանաան, Դամասկոսը, իսկ այսօր Կիեւն է»։

«Մեր կարծիքով, հակամարտության լուծմանը տանող անհրաժեշտ քայլերը հետեւյալն են․ հարգել Ուկրաինայի քաղաքական ու տարածքային ամբողջականությունը, հասնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ զինադադարի հաստատմանը։ Ռուսաստանը պետք է հրաժարվի գրավելու մտքից ու հետ քաշի իր զորքերը Ուկրաինայից։ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի դեպի արեւելք իր ընլայնման ծրագիրը։ Միակ լուծումը դիվանագիտությունն ու երկխոսությունն են»։

«Թուրքիան միակ պետությունն է, որ կարող է Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Մեր կարծիքով, խաղաղության տանող միակ ճանապարհն ու գրավականը մեր հարգարժան նախագահ Էրդողանի ակտիվ միջնորդությունն է՝ իր բազմակողմանի քաղաքական, տնտեսական ու առեւտրական կապերի օգտագործմամբ։ Մենք հավատում ենք, որ Ստամբուլում հնարավոր բանակցությունների արդյունքում կգտնվեն ճգնաժամից ելքի ուղիները»,- ասել է Դեւլեթ Բահչելին։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համերաշխ ընդդիմություն եւ իշխանություն՝ թափահարումներից անդին
հաջորդը
Նոր ներքին հնարավորություններ պատժամիջոցների պայմաններում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն