• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մեր պարտությունը մեզ չփոխեց

Վարդան Հարությունյան 11:30 | 14.04.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 14.04.2022
chess

Հայաստանն այսօր բարդագույն վիճակում է։ Եթե ճիշտ չկողմնորոշվենք եւ ճիշտ քայլեր չձեռնարկենք, կարող ենք ավելին կորցնել։ Իսկ ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար պետք է կարողանանք տեսնել պատճառները, որոնք մեզ այս հանգրվան են հասցրել։ Պետք է կարողանանք մեր սխալները տեսնել ու գնահատել։

Անկախության շրջանի մեր կարճ պատմությունը պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել:

Առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանն է, երբ մեր երկիրն իր Անկախությունը հռչակեց, ընթացավ ղարաբաղյան հաջող պատերազմը, ապա՝ հետպատերազմյան տարիները։

Երկրորդը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներն են։

Երրորդ շրջանը 2018-ից այս կողմ ընկած հատվածն է։

Ցանկանան ոմանք, թե չցանկանան, դուր գա ոմանց, թե դուր չգա, առաջին շրջանը՝ իր բոլոր վատ ու լավ դրսեւորումներով հանդերձ, պատմության մեջ արձանագրվելու է որպես հաջողությունների շրջան։ Հաջողություններ, որ գրանցվել են իրատեսական ու սառը հաշվարկների, Հայաստանի տեղն աշխարհում ու տարածաշրջանում ճիշտ հասկանալու, Հայաստանի ձգտումները եւ հնարավորությունները ճիշտ համադրելու շնորհիվ։

Նույն այդ իրատեսությունն էր 1997-1998-ին թելադրում գնալ Արցախի խնդրի փոխզիջումային լուծման, որը, սակայն, մերժվեց եւ իշխանափոխության առիթ դարձավ։

Իշխանության եկած Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց թիմակիցների ելակետն ավելի քան պարզ էր․ մենք հաղթել ենք, ոչինչ չենք զիջելու, ստիպելու ենք, որ Ադրբեջանը եւ աշխարհը ընդունեն մեր հաղթանակի փաստը եւ մեր օգտին վավերացնեն այն։ Բացատրությունները եւ նախազգուշացումները, որ հնչած տեսակետը վտանգավոր է, որ այդ ճանապարհը նոր պատերազմի ու հնարավոր պարտության է տանելու, անտեսվեցին։

Իշխանափոխությունից հետո ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում իշխանության ղեկին նույն մտածողությամբ օժտված մարդիկ էին։ Ե՛վ այստեղից, ե՛ւ այնտեղից խաղաղությանն ուղղված քայլերի պատրաստակամություն չկար։ Հայաստանում խոսում էին ոչ մի թիզ հող չզիջելուց, իսկ Ադրբեջանից հնչում էր ողջը պատերազմով հետ տանելու հոխորտանքը։ Այս պարագայում բանակցային ընթացքը փակուղի չմտնել չէր կարող։

Խոր փակուղում էլ այն 2018-ին փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն իրավիճակը ճիշտ հասկանալ ու ճիշտ գնահատել չկարողացավ։ Կատարեց իրավիճակին անհամարժեք քայլեր։ Եթե 1998-ից Հայաստանն անընդհատ քայլել է դեպի պատերազմ ու դեպի պարտություն տանող ճանապարհով, ապա Փաշինյանի օրոք այդ ճանապարհով սկսել է վազել։ Արդյունքում բոլոր ձեռքբերումները փոշիացան։ Իրականացավ 1998-ին հնչած նախազգուշացումը։ Այն չիրականանալ չէր կարող։

Հայաստանն այսօր բանակցային սեղանին դնելու ոչինչ չունի։ Չունի նաեւ հստակ ձեւակերպված խնդիր։ Լողում է հոսանքին համընթաց։

Տրամաբանությունը հուշում էր, որ 2020-ի նոյեմբերին արձանագրված պարտությունից հետո Հայաստանում այլ խոսք պետք է հնչեր, եւ այլ զրույց պետք է լիներ։ Պետք է վերլուծվեին ու պետք է հասկացվեին սխալները։ Սխալների հեղինակներից բացատրություն պետք է պահանջվեր։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Ավելին՝ մեր ընտրողն իր մեծամասնությամբ հենց սրանց ընտրեց։

Մեզ այս հանգրվան հասցրած գործիչներն են այսօր հրապարակում։ Պատերազմի ու պարտության ճանապարհը հարթած ուժը ընդդիմություն է, պատերազմի ու պարտության տարած ուժը՝ իշխանություն։ Նրանք պառլամենտում են ու պառլամենտից դուրս։ Ամենուր են՝ իրար թշնամի ու իրար նկատմամբ ատելությամբ լցված, իրար դեմ դիրքավորված եւ իրար մեղադրող, իրար փոխլրացնող ու նույնքան անպատասխանատու, որքան եղել են։

Պարտությունը մեզ ցավ, գուցե, պատճառեց, բայց այն մեզ չփոխեց։ Ինչպես ժամանակին չճանաչեցինք մեր հաղթանակը, այնպես էլ այսօր չենք ճանաչում մեր պարտությունը։ Անհրաժեշտ հետեւություններ անել չենք կարողանում։ Մեզ աղետի հանգեցրած սխալները գնահատելու փոխարեն այդ սխալների հեղինակների առաջնորդությունն ենք ընտրել։ Թույլ ենք տվել, թույլ ենք տալիս, որ մեր այսօրն ու մեր վաղը մեր պարտության ճարտարապետները կերտեն։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մասին լուրերը
հաջորդը
Կրկին հորդորում ենք չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերը. «Freedom House»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն