• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ոչ բանաստեղծական Արցախ

Վահրամ Աթանեսյան 11:30 | 26.04.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 26.04.2022
Stepanakert

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները այցելել են Մարտունի։ Վարչակազմի ղեկավարությունն ամեն ինչ արել է, որ քաղաքական «կոմֆորտն» ապահովվի։ Պատգամավորները հարգել են Գարեգին ՆԺդեհի եւ Մոնթե Մելքոնյանի հիշատակը, հետո կազմակերպվել է պետական ծառայողների հետ հանդիպում։

Արցախի ԱԺ-ն ապրիլի 14-ին հայտարարություն է ընդունել եւ փաստացի Հայաստանի վարչապետին զրկել ԼՂ կարգավիճակի հարցով բանակցություններ վարելու եւ որոշում ընդունելու մանդատից։ Այդ կոչին միացել են արցախյան տասնյակ ՀԿ-ներ, ստեղծագործական եւ մարզական միություններ, բուհական մտավորականներ եւ ռեկտորներ, գիտխորհուրդներ։

Լրահոսը փոխանցում է նաեւ Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխողների, թոշակառուների, նարդի խաղացողների, մսավաճառների եւ հանրության այլ խավերի ներկայացուցիչների տեսակետը, որ հանգում է մի ընդհանուր «պահանջատիրության»․ Հայաստանը պարտավոր է երաշխավորել Արցախի հայության լիակատար անվտանգությունը, կարգավորել-լուծել սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները, հասնել Հադրութի, Շուշիի եւ այլ տարածքների դեօկուպացմանը եւ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

Երբ, ինչպես, ինչ գործիքակազմի կիրառմամբ՝ դա ոչ ոքի չի հուզում։ Հայաստանը մեր մայրն է, ուրեմն պարտավոր է։

Ոչ ոք չի խոսում, թե ինչ պիտի անի Արցախը, ինչ կարող էր անել կամ ինչի է ընդունակ կամ ինչու ժամանակին չի արել։

Նոյեմբերի 9-ից հետո թշնամուն են անցել Վազգենաշեն, Արմենակավան, Ուղտասար, Հովտաշեն եւ էլի մի քանի բնակավայրեր։ ԼՂ կարգավորման բոլոր առաջարկություններով Աղդամի շրջանը պետք է վերադարձվեր։ Թվարկածս գյուղերը հիմնադրվել էին Աղդամի տարածքում։ Ի՞նչ միջոցներ են ծախսվել, ի՞նչ ենք թողել թշնամուն եւ ի՞նչ պատկեր ունենք դրանց սահմանակից՝ բուն Լեռնային Ղարաբաղի Ավդուռ, Մյուրիշեն, Հացի, Ակնաղբյուր, Վարազաբուն, Նոր Ղազանչի եւ Կիչան գյուղերում։

Թողել ենք բարեկարգ ավաններ, ունենք «ավերակներ», որ վերականգնելու, թշնամուն անցած բնակավայրերի մակարդակին հասցնելու համար ահռելի ներդրումներ պիտի արվեն։

Թե ինչու է այդպես, Ստեփանակերտում գերադասում են լռել։ Իսկ Հայաստանի հասցեին շանթուկրակ թափող պատգամավորները զլացել եւ պատերազմից արդեն մեկուկես տարի անց էլ չեն համարձակվում գոնե խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ հասկանալու, թե ինչ, ինչպես եւ ինչու է տեղի ունեցել այդ քառասունչորս օրերին։

Անհասկանալի է, թե Արցախի ԱԺ պատգամավորները, որ ասում են, թե «նույնիսկ պատերազմի սպառնալիքը չի կարող ետ պահել» նախանշված ճանապարհից, ինչու են դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Ի՞նչ են ուզում, ի՞նչ են ակնկալում լսել։ Իսկ ինչո՞ւ նույն ատյաններին չէին դիմում քառասունչորսօրյա պատերազմի մի որեւէ փուլում կամ հենց առաջին օրը, երբ իրավունքի ուժով գումարվել էր խորհրդարանի արտահերթ նիստ։

Ինչո՞ւ չի հետաքննվում Փառուխի «միջադեպը»։ Արցախյան հանրությանը հետաքրքիր չէ՞ պարզել, թե ով է ռուս խաղաղապահ զորախմբի հետ Փառուխ-Քարագլուխ ուղղությունից դիրքերի «հայելային ետքաշման» բանակցություններ վարել, եւ ո՞վ է որոշում ընդունել։ Կա՞ երաշխիք, որ շփման գծի որեւէ այլ հատվածում «Փառուխ-Քարագլուխը» չի կրկնվելու։ Ո՞վ կարող է երդում տալ, որ թշնամական կողմը դարձյալ չի կիրառելու գազի փականի գործոնը կամ նոր խնդիր չի առաջադրելու։

Այս հարցերը չե՞ն հուզում Արցախի Ազգային ժողովին, այնտեղ ներկայացված քաղաքական ուժերին կամ արտախորհրդարանական կուսակցություններին, ՀԿ-ներին, ստեղծագործական եւ մարզական միություններին, համալսարանական մտավորականությանը, շուկայում ժենգյալով հաց եւ տնական գինի վաճառողներին, խոհանոցային «քաղաքագետներին» եւ տնտեսուհիներին, որ երբ հինգ րոպե ազատ ժամանակ են գտնում, իրենց պարտքն են համարում աշխարհին ասել՝ «թուրքն իմ թշնամին է»։

Հայաստանի իշխանություններին, ինչ խոսք, կարելի է, պետք է քննադատել, ՔՊ-ական որոշ պատգամավորներ լավ կանեն, եթե իրենց լեզվին կապեր դնեն կամ առհասարակ չխոսեն Արցախից, հայ-ադրբեջանական կարգավորումից կամ «խաղաղության դարաշրջանից»։ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, արժանի է ամենացավոտ վերաբերմունքի։ Թեկուզ միայն նրա համար, որ Երեւան չի հրավիրում Արցախի ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին, չի ներկայացնում իրավիճակը եւ ելքերի իր պատկերացումը։ Բայց ամենեւին չի հետեւում, թե Արցախի Ազգային ժողովն էլ պիտի խմբակցություններին շրջաններ գործուղի եւ «անմնացորդ հայրենասիրության» ցույցեր կազմակերպի՝ ձգտելով հանրությանը ներշնչելու, թե «Հայաստանը հրաժարվել է Արցախից»։

Պետք է հուսալ, որ նման մի հանդիպման ժամանակ կհնչի հակադարձող հարց․ «Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնա՛յք»։ Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացրել էի, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի թիկունքից «ուռա՜-հայրենասիրության» համար մեծ քաջություն չի պահանջվում։ Ինչպես նաեւ չարժե «մարգարեանալ», թե «ռուսներն այստեղ են մշտապես»։

Ոչ ոք, անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինը նման միանշանակ հավաստիացում չի կարող անել։ Ոչ թե նրա համար, որ «հայերին չի սիրում», այլ որ Ռուսաստանը մշտապես առաջնորդվելու է իր պետական շահով։ Տարրական այս ճշմարտությունը պետք է սկզբունքային որոշումների ելակետ լինի։ Զգացմունքները հարգելի են, եթե չեն վերածվում հիվանդագին իդեա-ֆիքսի։ Մեզ պետք է իրական Արցախ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օսման Կավալան Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման
հաջորդը
Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն