• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պաշտպանվա՞ծ է աշխատողը բռնության ենթարկվելուց

Աննման Մինասյան 14:00 | 29.04.2022
Աննման Մինասյան 14:00 | 29.04.2022

2021 թվականի հոկտեմբերից Շիրակի մարզում մեկնարկել է «Դարձրո՛ւ աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավը: Նախաձեռնության նպատակն է նպաստել բռնությունների, հետապնդումների (մոբինգ) կանխարգելմանը՝ թիրախավորված անձանց տրամադրելով համապատասխան պաշտպանության մեխանիզմներ:

Ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչել «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Կազմակերպիչներն անցկացրել են հետազոտություններ, ուսումնասիրել Հայաստանում գործող իրավական ակտերը, ինչպես նաեւ բացահայտել են աշխատավայրերում բռնությունների, այդ թվում` մոբինգի, հետապնդումների տեսակները, պատճառները եւ մատնանշել կանխարգելման մեխանիզմները:

Kristine Baghdasaryan«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ-ի նախագահ, «Դարձրո՛ւ աշխատավայրդ ապահով միջավայր՝ պաշտպանելով խտրականությունից զերծ լինելու քո իրավունքը» արշավի ղեկավար Քրիստինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ ստեղծել են թեժ գիծ, որի միջոցով հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկված անձանց տրամադրվել է հոգեբանական անվճար խորհրդատվություն: Վեց ամիսների ընթացքում իրազեկման այցեր են իրականացրել մարզի պետական եւ մասնավոր կառույցներ, կազմակերպել մոբինգի կանխարգելման դասընթացներ. մասնակցել են շուրջ 300 աշխատող եւ 30 գործատու:

Հետազոտական աշխատանքներում ուսումնասիրվել են շուրջ 4 տասնյակ մասնավոր, համայնքային եւ պետական կազմակերպությունների աշխատող-գործատու իրավահարաբերությունները: Հետազոտության փորձագետ Անի Մկրտչյանը հետաքրքիր բացահայտումներ է արել:

Ani MkrtchyanՄատնանշում է ամենամեծ բացթողումը. Հայաստանում չկա որեւէ մարմին, որն աշխատավայրերում բռնության դեպքերի հաշվառում կիրականացնի: Չկա հսկողություն բռնության դեպքերի վերաբերյալ, հետեւաբար մարդն անպաշտպան է։ Ըստ հարցումների՝ փորձագետն արձանագրել է, որ գործատու-աշխատող հարաբերություններում հոգեբանական բռնության ականատես եղել է հարցվողների 38 տոկոսը, 46 տոկոսն ականատես է եղել ամբողջական բռնությունների՝ հոգեբանական, ֆիզիկական, նաեւ սեռական:

«Հարցվածները հիմնականում չեն ցանկանում մանրամասնել բռնության պատմությունները, սահմանափակվում են միայն ասելով, որ բռնության ենթարկվել են կամ ականատես են եղել»,- ասում է Անին: Ըստ նրա վերլուծության՝ մասնավոր կառույցներում աշխատողների հիմնական դժգոհությունը շատ աշխատելու եւ քիչ վարձատրվելու համար է: Նրանք մեծ մասամբ առանց աշխատանքային պայմանագրի են աշխատում: Փորձագետը նշում է ամենաակնհայտ խտրական մոտեցումներից մեկը. հիմնականում ձմռանը գործատուն ավելի տաք պայմաններում է աշխատում, քան աշխատողը:

Anahit YernjakyanՊետական հաստատություններում խնդիրն ավելի փակ է պահվում: Կան բազմաթիվ դեպքեր, երբ տնօրեններն իրենց իրավասությունից դուրս անհարկի խստություն են դրսեւորում եւ ստիպում աշխատողին «շնորհակալ» լինել տարբեր առիթներով: Այս առումով համեմատաբար ամենաբարվոք վիճակը համայնքապատկան կառույցներում է:

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի ղեկավար Անահիտ Երնջակյանը ծրագիրն արդիական ու հաջողված է համարում: «Առաջ ենք քաշել մի հարց, որի հետ ապրում ենք, բայց դրա մասին չենք խոսում, հետեւաբար լուծումներ էլ չկան»:

Alla UnusyanՄշտադիտարկման փորձագետ Ալլա Ունուսյանը կարծում է, որ ծրագրի շնորհիվ կարծրատիպներ են կոտրվում, եւ խոսվում է այն մասին, ինչի մասին ընդունված չէ խոսել: «Մոբինգն ունի միջազգային տարածում, միայն մեր խնդիրը չէ, այն խորքային է եւ արմատացած, ուստի պետությունը պետք է իր հերթին դրական տրամադրվի խնդրի կարգավորման գործում»,- ասում է Ալլան եւ վստահեցնում, որ հաճախ աշխատողը հստակ գիտի, որ իր իրավունքերը խախտվում են, բայց չի բարձրաձայնում, քանի որ այլընտրանք չունի: Փորձագետը կարեւորում է, որ իրենց միջամտությունը պետք է միտված լինի պահպանելու, ոչ թե դադարեցնելու աշխատանքային իրավահարաբերությունները:

Աշխատանքային խումբը, միջազգային փորձի լավագույն տարբերակների վրա հիմնվելով, կազմել է առաջարկությունների փաթեթ, որոնք շուտով կներկայացնեն գործադիր եւ օրենսդիր մարմիններին, ինչպես նաեւ շահագրգիռ կազմակերպություններին: Վստահեցնում են՝ հետեւողական են լինելու, որ աշխատակիցների պաշտպանման մեխանիզմները հստակեցվեն եւ, ամենակարեւորը, իրագործվեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան ծանր սպառազինություն կմատակարարի Ուկրաինային
հաջորդը
Ադրբեջանին զրկել ռազմական օժանդակությունից եւ սատարել ՀՀ-ին ու Արցախին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն