• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կապույտ ավազը թանկացել է

Արմինե Ավետյան 17:30 | 29.04.2022
Արմինե Ավետյան 17:30 | 29.04.2022
ML Minning

«Կապույտ ավազը, որն ամենաշատ օգտագործվողն է շինարարության մեջ, դարձավ մոնոպոլիա։ Մեքենան՝ 150․000 դրամ։ Քայլելով՝ ավազն էլ դարձավ մոնոպոլ: Միայն «ML Mining»։ Ուրիշ չկա։ Անցյալ տարի 1 մեքենան արժեր 60000 դրամ»,- Ֆեյսբուքում գրել էր օգտատեր Տիգրան Հովսեփյանը։

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շինարարական գործունեությամբ է զբաղվում եւ պարբերաբար գնում է Արաքսի ավազանից արդյունահանվող կապույտ ավազը։ Այն բետոնի, շենքերի ներքին շինարարական աշխատանքների համար համարվում է ամենալավը։ Իսկ 10 օր առաջ, երբ նորից գնացել է Երեւանում նույն վաճառքի վայրն ու ցանկացել է ավազ գնել, տեսել է, որ այն կտրուկ թանկացել է։ Վաճառողն ասել է՝ ավազը քիչ է, Արաքսի ափամերձ հանքերի մեծ մասը չի աշխատում։ Արդյունահանում է միայն «ML Mining» ընկերությունը, որը մի շարք հանքեր ունի։

«Վաճառողն ասաց, որ միայն «ML Mining»-ն է հիմա ավազ բերում։ Իսկ իր հանքավայրում 1 մեքենա ավազն առանց բարձելու արժի 90 հազար դրամ։ 10-15 հազար դրամ վերցնում են բարձելու համար, 30-40 հազար դրամ էլ՝ Երեւան հասցնելու»,- ասաց Տ․ Հովսեփյանը։

Փորձեցինք «ML Mining» ընկերությունից պարզել թանկացման պատճառը, եւ ինչու են իրենք դարձել միակը եւ բարձրացրել գները։ Ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը վիճակը պայմանավորեց հարեւան Թուրքիայի ջրամբարաշինարարական գործունեությամբ։ Ասում է՝ վերջին մի քանի տարիներին Թուրքիան ջրամբարներ է կառուցել Արաքսի վրա, գետի ջուրն իր տարածքում վերցնում է, Հայաստան եկող ծավալը նվազեցրել է։ Եվ որ Արաքսը հիմա նախկինի նման չի վարարում, այդ պատճառով էլ մեծ քանակությամբ ավազ չի բերում։

«Ալիք Մեդիան» դեռեւս մեկ տարի առաջ էր անդրադարձել այդ խնդրին, որ Թուրքիան վերջին տասը տարիներին իր տարածքում Արաքս գետի եւ վտակների վրա խոշոր ջրամբարներ է կառուցել եւ կառուցում: Ընդհանուր առմամբ ծրագրում է Արաքս գետի ավազանում կառուցել 14 ջրամբար։ Արաքսի եւ նրա վտակների ջրային ռեսուրսը կազմում է տարեկան 2 մլրդ 75 մլն խմ, այդ երկիրը մտադիր է իր ջրամբարներով վերցնել 1,8 մլրդը: Հայաստանի հետ սահմանային շրջանում Թուրքիան պատրաստվում է ոռոգելի դարձնելու 47 հազար հա հողատարածք։

Մարգարյանը հավելում է, որ Արաքսի ավազը վերականգնվող ռեսուրս է, քանի որ գետն է բերում, բայց վերջին տարիներին այն չի վարարում, ու վերականգնումը կրճատվել է մոտ 50 տոկոսով։

Բայց արդյո՞ք միայն Թուրքիայի ջրամբարաշինությունն ու Արաքսի չվարարելն են պատճառը, որ Հայաստանում կապույտ ավազը թանկացել է։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Նախարարության Ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման եւ կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը, սակայն, հիշեց, որ վերջին անգամ Արաքսը վարարել է 2004 թվականին։ Ասաց՝ չվարարելը ավազի դեֆիցիտի ու թանկացման պատճառ չի եղել։ Գասպարյանը նաեւ հավելեց, որ այս պահին Արաքսի ափամերձ հատվածներում 17 տնտեսվարող է ավազ արդյունահանում, այսինքն՝ մենաշնորհային վիճակ չկա։

Մինչդեռ «ML Mining»-ի տնօրենը նույնպես ասում է, որ վերջին շրջանում Արաքսի ավազանում գործող մի շարք տնտեսվարողներ չեն աշխատում։ Նրա կարծիքով՝ անբարեխիղճ տնտեսվարողներ են, քանի որ իրենց հանքավայրում ափապաշտպան աշխատանքներ չեն իրականացրել, եւ ավազի արդյունահանման արդյունքում գետի հունը խախտվել է, իսկ «ML Mining»-ն իրականացրել է, եւ հիմա իր ավազի հինգ հանքերից երկուսն աշխատում են։ Առանց ափապաշտպան միջոցառումների ավազի արդյունահանման արդյունքում Արաքսի ափերը փլվում են, ու սահմանը փոխվում է ի վնաս Հայաստանի։

Տարիներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արաքսի ավազանում կապույտ ավազի հանքեր ունի։ Եվ որ նա այնքան անխնա ու խախտումներով է արդյունահանել ավազը, որ սահմանը կրճատվել է ի վնաս Հայաստանի։ Արաքսով է անցնում հայ-թուրքական սահմանը։ ՏԿԵ նախարարության պաշտոնյան ասում է՝ օրենքի փոփոխություն են նախապատրաստում, որ Արաքսի ափամերձ հատվածում ավազ արդյունահանող բոլոր ընկերությունները պարտադիր կերպով ափապաշտպան աշխատանքները կատարեն։

Ի վերջո ինչո՞ւ է այդքան շատ թանկացել ավազը։ Միայն Թուրքիայի ջրամբարաշինարարությո՞ւնն է պատճառը։ «Իմ սուբյեկտիվ կարծիքով ավազը թանկացել է շինարարության ավելացման պատճառով»,- պատասխանում է ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը։

Հայաստանում ավելացել են շինարարության ծավալները, հատկապես Երեւանում բազմաթիվ բարձրահարկ բնակելի շենքեր են կառուցվում։ Այսինքն՝ արդյունահանող «ML Mining»-ը, օգտվելով ավազի պահանջարկի ավելացման հանգամանքից, թանկացրել է իր ապրանքը։ «Պահանջարկը մեծացել է, առաջարկը փոքրացել է, եւ ավազը թանկացել է»,- խոստովանում է Մարգարյանը։

Ի դեպ, ավազի արդյունահանման լիցենզիա ստացած ընկերությունների ցանկի համաձայն՝ «ML Mining»-ն Արարատի եւ Արմավիրի մարզում ունի ոչ թե 5, այլ 6 հանքավայր։ Այսինքն՝ մյուս ընկերությունների համեմատ ավելի մեծ թվով հանքերի է տիրապետում։ Չի բացառվում, որ նաեւ դա է պատճառը, որ շուկայում դարձել է գին թելադրող։

Հավելենք, որ «ML Mining»-ը պատկանում է լուծարված Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին։ Ընկերությունը նաեւ Երեւանում բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Եվ հեղափոխությունից հետո կառավարությունն այս ընկերությանը մի քանի անգամ արտոնություններ է տվել։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի 20:00-ին
հաջորդը
Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն