• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Ոչ ոք հենց այնպես իշխանություն չի տալիս

Մհեր Արշակյան 19:15 | 05.05.2022
Մհեր Արշակյան 19:15 | 05.05.2022
Ishkhan Saghatelyan

Իշխան Սաղաթելյանն ասում է, թե իշխանության մնալու Փաշինյանի միակ հենարանը ոստիկանական ուժերն են։ Գուցե։ Բայց փոքրիկ խնդիր կա։ Ոստիկանությունն ի՞նչ է անում, եկեք հասկանանք՝ ծեծո՞ւմ է քաղաքացիներին, սպառնում է աշխատանքից ազատե՞լ, քչացնո՞ւմ է հանրահավաքների մասնակիցների թվերը, հարկադրաբար մի քանի օր միտինգավորներին պահում է բաժիններո՞ւմ։

Ի՞նչ է անում, որից սարսափած քաղաքացին չի գնում ընդդիմության հանրահավաքներին։ Իշխան Սաղաթելյանը լսե՞լ է, թե ինչպես էր ընդդիմության հանրահավաքները ճնշում Ռոբերտ Քոչարյանը, գոնե մեկ անգամ չափազանց հասանելի Youtube-ով տեսե՞լ է, թե անմարդկային ինչ մեթոդներով էին քաղաքացիները տարվում բաժիններ, անմիջապես քրեական կամ վարչական մի հոդված էին շալակում ու մի քանի օր մնում մեկուսարաններում։ Ի՞նչ է անում այսօր ոստիկանությունը, որով կարելի է վախեցնել քաղաքացիներին։

Իշխան Սաղաթելյանը տպավորություն չունի՞, որ իրենք ավելի ագրեսիվ են տրամադրված Փաշինյանի եւ ուժայինների դեմ, քան Փաշինյանն ու ուժայիններն իրենց դեմ։ Հետեւաբար նրանք պետք է ուրիշ պատճառ գտնեն, թե ինչու ՀՀ քաղաքացին չի միանում իրենց պայքարին։

Չի միանում, որովհետեւ չի ուզում, եթե անգամ Փաշինյանին էլ չի ուզում։ Չի միանում, որովհետեւ ընդդիմությունը գնում է տրորված ճանապարհով։ Իր շարժման սկզբից ի՞նչ է արել ընդդիմությունը, որը կարող է պարզապես համոզիչ լինել պայքարին հետեւող, բայց չմիացող քաղաքացու համար։ Բոլոր այն կարգախոսները, որոնք ընդդիմությունը հնչեցնում է որպես Փաշինյանին իշխանությունից զրկելու փաստարկ, լսվում են արդեն երկու տարի։

Ի՞նչ չգիտի քաղաքացին ընդդեմ Փաշինյանի, որ միամտաբար նրա հրաժարականը չի պահանջում։

Գիտի ամեն ինչ, գիտի, թե ինչպես է թերացել արցախյան հակամարտության անլուծելիությունը իր քաղաքացուն բացատրելիս։ Գիտի, թե ինչպես էր պատերազմից առաջ համոզում, որ մեր բանակը տարածաշրջանի կայունությունը երաշխավորող բանակ էր։ Իսկ Իշխան Սաղաթելյանը նույնիսկ Ալբերտ Էյնշտեյնի դասագրքային ճշմարտությունները չգիտի՝ եթե չեք կարողանում ինչ-որ բան բացատրել պարզ ձեւով, ուրեմն ինքներդ էլ բավականաչափ լավ չեք հասկացել դա։ Կամ այս մեկը՝ դուք չեք կարող խնդիրը լուծել այն հարթության մեջ, որում այն ստեղծվել է։ Հետեւաբար պետք է փոխեք ձեր դիտանկյունը, այն պետք է Փաշինյանի դիտանկյունից ավելի լայն լինի, այն պետք է լինի ոչ թե դիտանկյուն, այլ համապարփակ ընդգրկող մի բան։

Իսկ ընդդիմությունը դա չունի։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ նա իշխանություն է ուզում իշխանության գալու արդեն իսկ գոյություն չունեցող ճանապարհներով, նա այդ իշխանությունն ունի ոչ թե իր գլխում, այլ իր տեսադաշտում։ Էլ չեմ ասում, որ ոչ ոք հենց այնպես իշխանություն չի տալիս։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վերջին այս մտքի մագիստրոսներն են։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դինքի գործով՝ 26 ազատազրկված, 37 արդարացված
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը եւ անապացուցելին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն