• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ամոթի եռատոնն ու պարտության ծիսականացումը

Գոռ Մադոյան 17:00 | 11.05.2022
Գոռ Մադոյան 17:00 | 11.05.2022
Artsakh

Օրերս Մայիսի 9-ի՝ եռատոնի կապակցությամբ Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացվեցին «Արցախ» փողոցը, «Հադրութ» եւ «Շուշի» թաղամասերը։ Աբովյան համայնքի նորընծա քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի բազմամյա թիկնապահ Էդուարդ Բաբայանն էր այդ ամենի գլխավոր դերակատարն ու տոնական օրվա հերոսը։

Սիմվոլիկ առումով կորուսյալ հայրենիքի վերականգնումը բնակավայրերի անվանակոչման մեթոդով Խորհրդային Հայաստանի ամենատարածված պրակտիկաներից էր։ Սակայն եթե Խորհրդային Հայաստանի դեպքում իրավիճակն այլ էր, ապա այս պարագայում գործողության նպատակը պարզից էլ պարզ է. պարտության ամոթը փոխհատուցել սիմվոլիկ բնակավայրերի «վերանվաճմամբ»՝ կառուցելով նոր թաղամասեր կորսված հայրենիքի անվանումներով։

Երբ 1960-ականների «ազգային զարթոնքի» տարիներին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հարստանում էր ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանի հայաթափված «հայրենիքներով»՝ Նոր Խարբերդ, Մալաթիա-Սեբաստիա, Մարաշ, Կիլիկիա եւ այլն, դրա նպատակը Սառը պատերազմում՝ հայ-թուրքական հակադրության սրացումն էր՝ ԽՍՀՄ-ՆԱՏՕ մեծ պայքարի տրամաբանության մեջ։

Բայց եթե այդ քաղաքականությունը Խորհրդային Հայաստանի ու ԽՍՀՄ իշխանությունների կողմից նպատակուղղված, համակարգային ու երկարաժամկետ ծրագիր էր՝ կառավարվող պահանջատիրության ստեղծման, Արեւմտահայաստանի վերընձյուղման ու «ազգային» ընդհանուր մայրաքաղաքի ստեղծման ակնկալիքով, ապա ներկայիս քայլերը տարերային ու ենթագիտակցական են, ավելի շատ պարտության դառնությունը պաթոսով լցնելու գավառական փորձ։

Այս շարքին իհարկե կմիանան տարատեսակ պանդոկների, «հայրենասիրական» երգերի, կրպակների, վարսավիրանոցների ու առօրյա-կենցաղային օբյեկտների շարաններ՝ համեմված ժենգյալով հացի ու կորկոտի փառատոներով, կիլոմետրանոց դրոշներով ու ֆեյսբուքյան պահանջատիրությամբ։ Դրսեւորումներ, որոնց միակ նպատակը սիմվոլիկ գործողություններով անզորության բեռից անձնական ու հանրային պատասխանատվության թոթափումն է, սեփական անօգնականության սիմվոլիզացիան։

Այդ ամենը ոչ այլ ինչ է, քան պատերազմում պարտված պետության եւ հասարակության դատարկությունը պաթոսով լցնելու ողբերգական ու միաժամանակ ծիծաղելի փորձ։

Ողբերգականությունն իհարկե այն է, որ դա արվում է երկրի ամենահարուստ օլիգարխի՝ համայնքապետ դարձած բազմամյա թիկնազորի պետի ձեռամբ։ Հենց այն մարդու եւ այն խավի ներկայացուցչի, որոնք այսքան ժամանակ իրենց գործունեությամբ ուղղակի թե անուղղակի երկիրը դարձրել են ֆեոդալական կալվածքների դաշնություն՝ սեփական կառավարմամբ, աշխարհազորով ու տնտեսաքաղաքական ռեսուրսներով։ Մարդիկ, որոնք իրենց քաղաքական կուսակցության 15-ամյա գործունեությամբ նույնիսկ բառ չեն ասել արցախյան խնդրի կարգավորման մասին, հակառակը՝ առաջնորդվել են բացառապես կենացներով եւ «անշառ» պահանջատիրությամբ։ Հիմա էլ շարունակում են խոսել անցյալի փառքի ու ապագայի հաղթանակների անխուսափելիությունից, բայց իրենց գործունեությամբ պարզապես շարունակում են կենցաղային վաշխառուականությունը՝ ստեղծելով «Շուշի» եւ «Հադրութ» թաղամասեր։ Հիմա էլ «կորուսյալ հայրենիքի» վերականգնումը դարձնում են ձեռնտու բիզնես նախագծեր՝ այդպիսով ցույց տալով, որ իրենք ձեռքները լվանում են Արցախից էլ, արցախահայությունից էլ։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրեցի «Կանանց աշխարհը» Գալերի 25-ում
հաջորդը
Ղազախստանում թուրքական ԱԹՍ-ներ կարտադրվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն