• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆինլանդիան պատրաստ է անդամակցելու ՆԱՏՕ-ին

aliq 15:01 | 12.05.2022
aliq 15:01 | 12.05.2022
Finland & NATO flags

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ վարչապետ Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են արել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։

«ՆԱՏՕ-ին անդամակցելը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ամբողջ պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան անհապաղ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Հույս ունենք՝ նման որոշում ընդունելու համար դեռեւս անհրաժեշտ քայլերը կարվեն արագ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն ամեն ինչ փոխել է Ռուսաստանի հետ 1340 կիլոմետր երկարությամբ սահման ունեցող Ֆինլանդիայի անվտանգության տեսանկյունից:

«Մենք չենք կարող անպաշտպան մնալ Ռուսաստանի դեմ, որը չի պահպանում միջազգային օրենքները»,- ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Սաննա Մարինը։

Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը առ այսօր չեզոք կարգավիճակ ունեցող Ֆինլանդիայի որոշումը պատմական քայլ է որակել: Նա հավելել է, որ այդ քայլը նշանակալի ներդրում կդառնա եվրոպական անվտանգության համակարգում: Իսկ Ուկրաինայի դեմ պատերազմ մղող Ռուսաստանի համար դա զսպման հզոր ազդանշան կլինի,- ասել է նա:

Դեռ մարտի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում հայտարարել էր, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, արագացված կարգով անդամակցություն կստանա: Սկզբում երկիրը ստանում է թեկնածուի կարգավիճակ, իսկ հետո ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է հաստատեն նոր անդամի ընդունումը։

Ինչ վերաբերում է Շվեդիային, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ այս երկիրն իր դիրքորոշումը կարտահայտի մայիսի 16-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կգոյատեւեն միայն տեւական խաղաղության պայմաններում
հաջորդը
ՀՀ 39 դպրոցական կմասնակցի համաշխարհային 19-րդ գիմնազիադային

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն