• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խնդիրները պետք է կարգավորվեն համապարփակ լուծմամբ. Լին Թրեյսի

aliq 21:20 | 19.05.2022
aliq 21:20 | 19.05.2022
Lynne Tracy

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի խնդրի, հայ-թուրքական կարգավորման ու հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ այլ խնդիրների վերաբերյալ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն արտահայտղ կարեւոր շեշտադրումներ է արել:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ բազմաշերտ ուղերձներ պարունակող հարցազրույցը միանգամայն շրջադարձային բնույթ է ստանում, երբ ամերիկացի դիվանագետի «հերթապահ-արարողակարգային» թվացող հարցազրույցը դիտարկում ենք Ալիեւ-Բլինքեն վերջին հեռախոսազրույցի պրիզմայով: Հեռախոսազրույց, որն ինչպես գրել է լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը մայիսի 16-ին «Ալիք Մեդիայում» հրապարակված իր հոդվածում, իրականում ճակատագրական է եղել Հայաստանի համար, քանի որ այն կասեցրել է Հայաստանի վրա հարձակումը եւ խափանել սեփական ուժերով Մեղրիի միջանցքը բացելու Ալիեւի ծրագիրը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված

Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թվականի ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվելու երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Հակամարտությունը ռազմական լուծում չունի

Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն

Ինչպես արդեն նշել ենք, մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակը չսրելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն:

ԱՄՆ-ը ճանաչում է ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում

Շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:

Կոչ ենք անում ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին

Կոչ ենք անում ազատ արձակելու բոլոր բանտարկյալներին եւ հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը՝ մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն:

ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվելու խաղաղության բանակցություններին

Մենք ողջունեցինք վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը որպես դրական պահ՝ նախապատրաստելու խաղաղության բանակցությունները եւ ձեւավորելու երկկողմ հանձնաժողով սահմանագծման հարցով: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ {…} Մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վերահաստատում, որ ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հասնելու հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:

Հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների

Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, որը կարող է հանգեցնել այս երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորմանը՝ մի արդյունք, որը կարեւոր է այս երկու երկրների ապագայի եւ Կովկասում կայունության համար: Միացյալ Նահանգների դիրքորոշումը վաղուց ի վեր եղել եւ մնում է այն, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու:

Խրախուսում եւ ողջունում ենք պատմության ցավալի էջերը ճանաչելուն եւ դրանց հետ հաշվի նստելուն ուղղված ջանքերը

Միացյալ Նահանգներն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ մեղավորներ չի փնտրում: Մենք խրախուսում եւ ողջունում ենք պատմության ցավալի էջերը ճանաչելուն եւ դրանց հետ հաշվի նստելուն ուղղված ջանքերը, ինչը կարեւորագույն քայլ է առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի հիմքերը կառուցելու ճանապարհին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիսատեսը կարիք ունի բուռն զգացումների
հաջորդը
Հիշողությունը՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն