• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Որ զեղչն ու ակցիան չմոլորեցնեն սպառողին

Հասմիկ Բալեյան 14:00 | 06.06.2022
Հասմիկ Բալեյան 14:00 | 06.06.2022
sale

Կառավարությունը հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած՝ վերոնշյալ երկու օրենքների նախագծերով առաջարկվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար։ Նպատակը տնտեսական արդար մրցակցությունն է, որից մեծապես կշահեն նաեւ սպառողները։

Առաջարկվում է օրենքով կարգավորել «զեղչ», «ակցիա» հասկացություններն ու դրանց տեսակները, դրանք կիրառելու պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը։

Գաղտնիք չէ, որ տնտեսվարողները երբեմն մոլորեցնում են սպառողներին․ որոշ ապրանքների վրա փակցված են «զեղչ» կամ «ակցիա» գրությունները, իսկ ապրանքի գինն իրականում նույնն է, ինչ մի քանի օր առաջ էր կամ նույնիսկ ամիսներ շարունակ։ Լինում են դեպքեր, երբ խանութի վրա գրված է՝ ամբողջ տեսականին զեղչվում է, բայց իրականում միայն որոշ ապրանքատեսակներ են զեղչվում, կամ ընդհանրապես որեւէ ապրանքատեսակ չի զեղչվում։ Պարզապես զեղչն ու ակցիան գրավիչ են սպառողների համար, իսկ տնտեսվարողներն ապրանքատեսակներն իրացնելու նպատակով օգտվում են մարքեթինգային հնարքներից։

ՊԵԿ-ի ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է՝ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է նաեւ ոլորտում առկա միջազգային փորձը։ Օրինակ, ըստ Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2019 թվականին ընդունած հրահանգների, գնի իջեցման մասին ցանկացած հայտարարություն պետք է պարունակի նախորդ գինը, որպեսզի սպառողը հստակ տեսնի տարբերությունը։

Անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ ՊԵԿ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թեեւ նկատել է, որ զեղչերին եւ ակցիաներին առնչվող խնդիրներ եւ օրենսդրական բացեր կան, սակայն նախագծերում չեն ներկայացվում մեխանիզմներ, որոնց միջոցով դաշտը հնարավոր կլինի կարգավորել։

«Կոնկրետ ինչ պահանջներով պետք է վերահսկի, ինչ ռեսուրսներով, ովքեր պիտի իրականացնեն այս գործընթացը՝ պարզ չէ։ Նման դեպքերում սովորաբար նախագիծը ներկայացվում է, օրենքն ընդունվում է, սկզբնական շրջանում տնտեսվարողները զգաստանում են, մտածում՝ վերահսկողություն կլինի, բայց հետո վերահսկողությունը թուլանում է կամ լրիվ բացակայում, անբարեխիղճ սպառողները դարձյալ շարունակում են մոլորեցնել սպառողներին»,- ասաց Սյուզաննա Չիլինգարյանը։

Նախագծում նշվում է՝ վերոնշյալ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու այս գործընթացն իրականացնելիս բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի դրվելու։ Իրավաբանը մտահոգ է․ եթե աշխատուժ է պետք այդ գործընթացներն իրականացնելու համար, մի՞թե վերապատրաստման ծրագրեր չեն իրականացվելու, կամ վերահսկողությունն իրականացնելիս ծախսեր չե՞ն լինելու։ Նախագծերում մասնագիտական ռեսուրսների տեղաբաշխման մասին որեւէ տեղեկություն չզետեղելն, ըստ Չիլինգարյանի, խնդրահարույց է։

«Միգուցե տնտեսվարողը ակցիա անելիս կամ զեղչ հայտարարելիս իրազեկումը պատշաճ իրականացնի, իսկ գործնականում մոլորեցնի սպառողին․ հարկավոր է վերահսկել։ Կան սեզոնային զեղչեր, որնք գործում են երեք ամիս․ այդ վերահսկող մարմինը միայն սկզբի օրերի՞ն է հսկելու, թե՞ ողջ ընթացքում, եւ ի՞նչ գործիքակազմով է դա արվելու, ի՞նչ ռեսուրսներով․ կարեւորագույն այս հարցերի վերաբերյալ որեւէ կետ չկա օրենքի այդ նախագծերում»,- ընդգծեց Սյուզաննա Չիլինգարյանը։

Նա մտավախություն ունի․ այս օրենքի նախագծի՝ ոչ լիարժեք գործիքակազմերն ու ռազմավարության հստակ չլինելը հանգեցնելու են նրան, որ դարձյալ վերահսկողի դերում սպառողը պիտի լինի․ խնդիրներ նկատելիս պիտի զանգահարի Մրցակցության պետական հանձնաժողով, բայց չէ՞ որ ոչ բոլոր սպառողներն են հետեւողական։

Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ օրական մի քանի տասնյակ զանգ են ստանում․ սպառողները բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման մասին։ Եղել են դեպքեր, երբ սպառողը, ցուցապաստառը կարդալով, մտել է խանութ, ապրանք գնել եւ միայն գումարը վճարելիս է պարզել, որ ակցիան գործում է տվյալ հագուստի ամենափոքր կամ ամենամեծ չափսի դեպքում։ Երբեմն էլ սպառողը խաբվում է․ վճարում է ապրանքի իրական գինը՝ մտածելով, թե այն զեղչով է գնել։

Նախագծերն ընդունելու դեպքում օրենքի խախտումտով ակցիա իրականացնող անբարեխիղճ տնտեսվարողները հասարակությանը մոլորեցնելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվելու գործող օրենսդրությամբ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի դրույթներին համապատասխան, այն է՝ տվյալ տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա ապրանքաշրջանառությունից ստացված եկամտի՝ մինչև 5 տոկոսի չափով։

Սյուզաննա Չիլինգարյանն ասաց նաեւ, որ իրենց կազմակերպությունը որեւէ հրավեր, առաջարկ չէր ստացել մասնակցելու օրենքների նախագծերի մշակմանը կամ քննարկմանը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կունենան պատկան մարմիններին ներկայացնելու իրենց մտահոգություններն ու դիտարկումները։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բորելը վարակվել է կորոնավիրուսով
հաջորդը
Որսագողության դեպք Խոսրովի անտառում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն