• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Նոր Բեռլինի պատը

Դավիթ Հովհաննիսյան 18:15 | 06.06.2022
Դավիթ Հովհաննիսյան 18:15 | 06.06.2022
Ukraine-Russia war

Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում: Թերեւս մարտից արդեն պարզ էր, որ պարտվում են, կամ որ առնվազն ռուսական պլանները չեն իրականանում:

Իհարկե հնարավոր է՝ ուկրաինական որոշ տարածքներ, նույնիսկ ոչ փոքր տարածքներ երկար տարիներ մնան ռուսական վերահսկողության ներքո, բայց Ռուսաստանի առաջնորդի գլխավոր նպատակը՝ հեռացնել Ուկրաինայի օրինական իշխանությանը եւ տեղում կարգել մարիոնետային վարչակազմ, այլեւս բացառված է:

Բացառված է նույնիսկ ստիպել Կիեւին հրաժարվել սեփական ինքնիշխանությունից եւ պարտավորվել աշխարհաքաղաքական չեզոքության: Ավելին՝ ոչ միայն Ուկրաինան չի հրաժարվի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, այլեւ Ռուսաստանն իր հարեւանությամբ կստանա ՆԱՏՕ-ի երկու նոր անդամ՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան:

Ռուսաստանը կառերեսվի նաեւ ավելի համախմբված, առավել ագրեսիվ Արեւմուտքի հետ եւ կզգա վերջինիս շնչառությունն իր բոլոր սահմանների մատույցներում եւ ազդեցության բոլոր գոտիներում:

Եվ ի՞նչ է ստանալու Ռուսաստանը։ Լավագույն դեպքում վերահսկողություն ուկրաինական որոշ տարածքների վրա, որտեղ արդեն նույնիսկ մեկ կանգուն քաղաք չի մնացել. ամենուր ավերակներ են, փլուզված շենքեր, քանդված ճանապարհներ, կամուրջներ, դիակներ փողոցներում եւ փլատակների տակ: Ի՞նչ է անելու աննախադեպ պատժամիջոցների անընդհատ թարմացվող ցանկից տառապող երկրի տնտեսությունն ավերված այս «ժառանգության» հետ:

Իրականությունն այն է, որ ականատես ենք լինելու նոր «Բեռլինի պատ»-ի բարձրացմանը, այս անգամ Արեւմտյան Ուկրաինայի եւ Արեւելյան Ուկրաինայի տեսքով:

Արեւմտյան Ուկրաինայում Արեւմուտքի ֆինանսական, կազմակերպչական եւ մտավոր աջակցությամբ մի նոր «Մարշալի պլան»-ով շատ արագ վերականգնվելու են ավերված քաղաքներն ու տնտեսությունը, միլիարդավոր դոլարների ներդրումներ են արվելու ուկրաինական տնտեսությունում եւ ենթակառուցվածքներում, բարեփոխվելու եւ արդիականացվելու են բոլոր համակարգերը եւ ինստիտուտները:

Արեւելյան Ուկրաինայում միակ բանը, որ կզարգացնեն, կլինի իշխանական պրոպագանդան: Առավոտից երեկո ռուսական պետական ու կիսապետական բոլոր ալիքներով կխոսեն Արեւմուտքի փչացած բարքերի, ընտանիքի ինստիտուտի վերացման, միասեռականների, Սորոսի ու նման թեմաներով, իսկ քաղաքները կմնան կիսավեր եւ կիսաբնակեցված, ճանապարհները՝ քանդված, մարդիկ՝ զրկված կենսաապահովման տարրական պայմաններից:

Եվ անխուսափելիորեն կլինի այն, ինչ տեղի ունեցավ անցյալ դարի Գերմանիաներում. մարդիկ պարզապես կփախչեն Արեւելյան Ուկրաինայից դեպի Արեւմտյան Ուկրաինա: Եթե պատ լինի, պատի վրայով կանցնեն, եթե փշալար լինի, փշալարից պատռվելով կփախչեն: Ընդ որում՝ փախչողները չեն լինելու միայն Արեւելյան Ուկրաինայից, դրանք լինելու են ամբողջ Ռուսաստանից:

Մարդիկ ոտքով ռուսական հեռավոր քաղաքներից հասնելու են սահման ու փորձելու են անցնել: Մենք ականտես ենք լինելու նույն այն կադրերին, ինչ վերջերս տեսնում էինք Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին, երբ իրաքցի փախստականներն օրերով մնում էին արեւի ու անձրեւի տակ՝ սահմանն անցնելու հույսով:

Եվ այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանում տեղի կունենա հերթական ցնցումը, եւ բոլոր ռեսուրսները կսպառվեն օկուպացրած տարածքները վերահսկողության տակ պահելու համար: «Պատը» կքանդվի, եւ արեւելյան տարածքները կմիավորվեն մայր Ուկրաինայի հետ, բայց դեռ երկար տարիներ կմնան ավելի թերզարգացած, աղքատ, ինչպես բավական երկար ժամանակ Արեւելյան Գերմանիան էր:

Եվ այս ամենը՝ հավակնոտ մի բռնապետի՝ սեփական փառասիրությանը հագուրդ տալու անզուսպ ձգտման պատճառով:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանից ներմուծման մաքսատուրքերի նվազեցման հարցով
հաջորդը
Բարեկարգեցին Երեւանի բուսաբանական այգին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն