• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՈւկրաինա. մարդկային պատմություններ

Վիկտորյայի երկու պատերազմները

Հասմիկ Բալեյան 13:00 | 07.07.2022
Հասմիկ Բալեյան 13:00 | 07.07.2022
Viktoria Petrosyan

Վիկտորյա Պետրոսյանը հունիսի 12-ին Ուկրաինայից մեծ դժվարությամբ Հայաստան է տեղափոխվել։ Հայաստան գալու  որոշումը նա քննարկել է ընտանիքի անդամների հետ։ Գիտեին՝ վտանգավոր է լինելու, բայց Վիկտորյան շատ էր ցանկանում հայրենիք գալ, Երեւանում աշխատել ու կայանալ, ուստի պապիկի հետ ճանապարհ ընկավ։

«Ես ու պապիկս Ժիրտոմիր քաղաքից (հեռավորությունը Կիեւից՝ 139,9 կիլոմետր) 13 ժամ ճանապարհ անցանք ավտոբուսով՝ հասնելով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։ Ուկրաինայից Հայաստան տեղափոխվելու միակ օպտիմալ ճանապարհը դա էր։ Հետո Վարշավայից ինքնաթիռով Երեւան եկանք»,- պատմում է Վիկտորյան։ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելը բարդ էր ու վտանգավոր․ անկանխատեսելի էր, թե հաջորդ րոպեին ինչ կլինի, ոչ ոք չգիտեր՝ հաջորդ ռումբը որտեղ կընկներ։

«Ես բազմիցս կարդացել ու մտերիմներից լսել էի, որ մարդիկ են եղել, որ ավտոմեքենաներով ճանապարհ են ընկել՝ ցանկանալով հեռանալ Ուկրաինայից, բայց ճանապարհին ռումբերն ընկել էին մեքենաների վրա, եւ նրանք մահացել էին․․․ Ճանապարհին վերհիշում էի այդ ամենն ու սարսափում, բայց նաեւ գիտեի՝ պետք է ուժեղ լինեմ, ինքս ինձ ասում էի՝ վախենալու ժամանակը չէ»,- պատմում է Վիկտորյան։

Նա որպես փախստական Եվրոպա գնալու հնարավորություն է ունեցել։ Այնտեղ կարող էր ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, բարձր աշխատավարձ ստանալ, բայց որոշել է Հայաստան գալ։ Այժմ ապրում է Երեւանում։

«Ինձ պայքարող եւ ուժեղ մարդ եմ համարում։ Մինչեւ Հայաստան հասնելս համացանցի միջոցով աշխատանք էի գտել Երեւանում։ Միանգամից աշխատանքի անցա։ Աշխատում եմ փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբանի օգնական։ Դժվարություններ, իհարկե, կան, բայց ջանում եմ հաղթահարել։ Հայոց լեզուն գիտեմ, բայց քանի որ քիչ եմ կիրառել, այժմ երբեմն դժվարանում եմ։ Սովորելու իմ պատրաստակամությունն ու համառությունն օգնում են առաջ շարժվելու»,- ասում է Վիկտորյան։

Արցախ թե Ուկրաինա. ցավը նույնն է

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ուկրաինայի քաղաքացի Վիկտորյան Հայաստանում էր։ Ավարտելով Կիեւի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ ստանալով իրավաբանի բակալավրի աստիճան՝ 2019-ին նա «Դեպի Հայք» ծրագրով եկել էր հայրենիք, ընդունվել Հայ-ռուսական համալսարան եւ մագիստրոսական կրթություն էր ստանում։

2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Վիկտորյան Արցախում չէր, բայց այդ օրերին ասես լսում ու զգում էր ռումբերի ձայները։ Նա թիկունքում օգնում էր հայրենակիցներին։ Որպես կամավոր՝ ընկերների հետ այցելում էր Արցախից տեղահանված ընտանիքներին, հոգում նրանց կարիքները, երեխաներին տանում տեսարժան վայրեր։

«Այդ մարդկանց հետ շփվելով՝ ասես ամեն նյարդով զգում էի պատերազմի սարսուռը։ Պատերազմի ավարտից հետո Հայ-ռուսական համալսարանում ստեղծված թիմում որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կամավորության սկզբունքով աշխատում էի փաստահավաք խմբում, հարցազրույցներ անցկացնում տեղահանված արցախցիների հետ, հետազոտություններ անում։ Փորձում էի ամեն կերպ օգտակար լինել հայրենակիցներիս։ Թվում էր՝ այլեւս երբեք պատերազմի սարսուռը չեմ զգա, բայց, ավաղ․․․»,- պատմում է Վիկտորյան։

2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում մագիստրոսի որակավորում ստանալուց հետո Վիկտորյան մեկնել էր Ուկրաինա՝ ընտանիքի մոտ։ Որոշել էր կարճ ժամանակ մնալ այնտեղ, ապա վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել, ապրել հայրենիքում, բայց նրա՝ Հայաստան վերադառնալը հետաձգվեց․ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։

«Փետրվարի 24-ին ես ընտանիքիս հետ Ժիտոմիրում գտնվող մեր բնակարանում էի։ 4։30-ին արթնացանք պայթյունի ձայնից։ Քիչ անց համացանցի միջոցով տեղեկացանք, թե ինչ է կատարվում։ Մարմնովս դող անցավ, այն նույն ահավոր զգացողությունն էր։ Հաջորդ օրերին ռումբերի ձայներն ուժգնացան։ Սարսափելի էր»,- հիշում է Վիկտորյան։

Պատերազմի մեկնարկից հետո Վիկտորյայի ընտանիքը երկու օր նկուղում մնաց, բայց քանի որ դա եւս վտանգավոր դարձավ, երրորդ օրը որոշեցին տեղափոխվել Ժիտոմիրի մարզի Անդրուշեւկա գյուղ՝ Վիկտորյայի մորեղբոր տուն, որտեղ համեմատաբար անվտանգ էր։

Viktoria Petrosyan

Վիկտորյան՝ պապիկի ու եղբայրների հետ Ուկրաինայի Անդրուշեւկա գյուղում

«Քաղաքից գյուղ հասնելը շատ դժվար էր։ Նայում էի շուրջս․ փլված շենքեր կային, ճանապարհներին հերթեր էին, քանի որ մարդիկ ցայտնոտի մեջ՝ վերցրել էին առաջին անհրաժեշտության իրերն ու ճամփա ընկել։ Պարեկները պարբերաբար ստուգում էին մեքենաները, կրակոցների ձայներ էին լսվում, լարված էինք․․․»,- հիշում է Վիկտորյան։

Ապրիլի կեսին նրանք վերադարձան Ժիտոմիր՝ իրենց բնակարան։

Zhitomir

Ժիտոմիր քաղաքը՝ ռմբակոծությունից հետո

«Երբեմն ակամա համեմատություններ եմ անցկացնոում այդ երկու սարսափների միջեւ։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ես Երեւանում էի, իսկ ընտանիքիս անդամներն Ուկրաինայում էին։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին պապիկս, մայրիկս, 15 եւ 21 տարեկան եղբայրներս, ես միասին էինք, միմյանց ուժ էինք տալիս։ Իսկ հիմա ես ու պապիկս Երեւանում ենք, մյուսներն՝ Ուկրաինայում․ շատ դժվար է իրարից բաժան եւ հեռու լինելը, երբ գիտակցում եմ, թե այնտեղ ինչ է կատարվոււմ»,- ասում է Վիկտորյան։

Նա հիմա ամեն օր լարված է․ անհանգստանում է մոր ու եղբայրների համար։ Նրանք, որոշ հանգամանքներով պայմանավորված, դեռեւս չեն կարող Հայաստան տեղափոխվել։ Վիկտորյան Հայաստանում նոր կյանք է սկսել, նոր ընկերներ ունի, փորձում է գործնականում իր մասնագիտության մեջ հմտանալ։ Ասում է՝ պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները՝ աշխատի, կայանա, ուժեղ լինի, որ կարողանա հենարան դառնալ մոր ու եղբայրների համար, երբ նրանք էլ Հայաստան տեղափոխվեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է շուրջ 30 քաղաքական գործիչ
հաջորդը
Իսրայելը խորացնում է Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն