• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարաբերությունների կարգավորումը նոր հորիզոններ է խոստանում

aliq 15:02 | 13.07.2022
aliq 15:02 | 13.07.2022
armenia & Turkey flags

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունը համայնքն ամբողջովին կիսում է նաեւ վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։

Միության տարածած հայտարարությունում ընդգծվել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձեւավորել: Իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձեւավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը:

«Միջազգային ասպարեզում շատ կարեւոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։

Իբրեւ Թուրքիայի հաստատություններ գործող տասնյակ հնագույն հիմնադրամներն ու նրանց կից հայկական բոլոր հաստատությունները եւ ընկերությունները եւս գնահատանքով եւ հույսով են հետեւում հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ Հայկական հիմնադրամների միության ղեկավար եւ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու եւ համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձեւավորելու տեսանկյունից շատ կարեւոր է։

Շիրինօղլուն հավելել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը եւ դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնն աջակցում է հարաբերությունների կարգավորմանը
հաջորդը
Եվրոպացիներն այլեւս ռուսների հետ չեն հետազոտի Մարսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն