• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ որոշեցի գազելով գնալ Վանաձոր

Մարի Չաքրյան 12:30 | 26.07.2022
Մարի Չաքրյան 12:30 | 26.07.2022
tickets

Հուլիսի 22-ին պետք է շտապ մեկնեի Ալավերդի։ Առհասարակ օգտվում եմ մասնավոր տաքսիներից։ Այս անգամ որոշեցի հասարակական տրանսպորտով գնալ, քանի որ կեսօրից հետո տաքսի չես գտնի: Նախօրոք վարորդի հետ պայմանավորվեցի, խնդրեց շուտ լինել ավտոկայանում, քանի որ հնարավոր է տոմսերն արագ սպառվեն, ու հնարավոր չլինի ամրագրած տեղը պահել։ «Կիլիկիա» ավտոկայան հասա 15։35-ին։ Տրանսպորտը մեկնում է 16։00-ին։ Տեղ արդեն չկար։ Վարորդն առաջարկեց աթոռակ ավելացնել միջանցքում։ Հիշեցի հին ու բարի օրերը՝ հեռավոր 2000-ականների սկիզբը։ Բայց՝ 3 ժամ, աթոռակով, հրաժարվեցի։ Մտածեցի Վանաձոր գնալ, հետո՝ տաքսիով Ալավերդի։ Ու սկսվեց մի պատմություն, որին ամեն օր առնչվում են «Կիլիկիա» ավտոկայանից այս կամ այն բնակավայր մեկնողները։

Հերթ

«Հերթ» հասկացությունը մեզանում գոյություն չունի առհասարակ։ Սա մշակույթ է, որին չգիտեմ երբ կհասնենք։ Տոմսարկղին ցանկացած նոր մոտեցող պետք է միանգամից առաջ գնա՝ մարդկանց հրմշտելով, խցկվելով. «Մի բան հարցնեմ», «Ես Ձեզ հետ չեմ խոսում», «Ձեզ ի՞նչ, թե ինչ կանեմ»․․․ Միաժամանակ հերթում կային մարդիկ, որ փորձում էին ինքնակազմակերպվել, կարգ ու կանոն ստեղծել եւ, թուղթն ու գրիչն առած, ցուցակագրում էին նոր եկողներին։ Դե ես էլ, որպես օրինավոր քաղաքացի, ցուցակագրվեցի։ Պարզվեց մի կես ժամից կժամանի Վանաձոր-Երեւան հերթական գազելը, որի ցուցակն արդեն համալրված էր։ Հարկավոր էր ցուցակագրվել հաջորդի համար։

Մեկ ժամում ամեն ինչ փոխվեց

Մինչեւ երկրորդ գազելը կժամաներ, ուղեւորների թիվն ավելանում էր։ Ու բոլորը մի նպատակ ունեին՝ շուտ հասնել Վանաձոր։ Տոմսարկղի մոտ՝ մշտական բազմություն, հրմշտոց, վեճ։ Իմ ջանքերը՝ մարդկանց համոզելու, որ շարքով հերթ կանգնեն, զուր էին։ Ավտոկայանի աշխատակիցների համար սա սովորական պատկեր է։ Նրանց ո՛չ ուղեւորների ցուցակն էր հետաքրքրում, ո՛չ անհերթ տոմս գնողների խնդիրը․ իրենք ի՞նչ իմանան՝ ում հերթն է։ Դա մեր՝ մեկնողներիս խնդիրն է։ Քանի որ անհասկանալի է, թե ով եւ որտեղ է ավտոկայանի ղեկավարը, փորձում եմ դիսպետչերից պարզել տոմսի գնման ընթացակարգը։ Բացատրում է, որ մինչեւ մեքենան չգա, վարորդը ուղեգիրը չբերի, չեն կարող տոմս վաճառել, հարկայինի հետ խնդիրներ կունենան։ Խնդրում եմ կարգավորել հերթը, փորձում է հանգստացնել ինձ՝ ասելով, որ մինչեւ երեկո դեռ չորս գազել գալու է, Երեւանում չեմ մնա։

Այս ընթացքում տաքսիները ուղեւորների էին հավաքագրում, քառակի թանկ գնով։

Վանաձորի գազելը ժամանեց

Վերջապես երկրորդ գազելը ժամանեց։ Դա պարզ դարձավ տոմսարկղի մոտ հավաքվածների եւ դեպի տոմսարկղ շտապողների ակտիվությունից։ Ինչ հերթ, ինչ ցուցակ։ Մինչ ես պարզաբանում էի, որ ոչ մեկի հրմշտելով առաջ չեմ գնալու, եւ խնդրում, որ երբ հերթս հասնի, ինձ տեղ տան՝ տոմսավաճառին մոտենալու, ինչպես հետո պարզվեց, Վանաձորի տոմսերն արդեն վաճառվում էին։ Մի բարեկիրթ մարդ թույլ տվեց մոտենալ։ Հարցնում եմ տոմսավաճառին․ «Արդեն վաճառո՞ւմ եք Վանաձորի տոմսերը»։ «Ո՛չ, սրանք Մաստարա մեկնողներն են»,- պատասխանում է։

Լուռ սպասեցի՝ ձեռքիս մեկնողների ցուցակը, որ ինձնից առաջ տոմս գնած տիկինն էր թողել։ Փորձում եմ գտնել ցուցակագրված մարդկանց։ Կողքիս կանգնածները կասկածելի թվացին։ Հարցրի անմիջապես ինձնից առաջ կանգնած կնոջը, որ րոպեներ առաջ էր մոտեցել տոմսարկղին ու արդեն առաջին շարքում էր։ Անվրդով պատասխանեց․ «Վանաձոր»։ Այստեղ ես որոշեցի մի կողմ դնել բարեկրթությունս ու համբերությունս։ Առաջ անցա ու նորից հարցրի տոմսավաճառին, թե արդյոք արդեն Վանաձորի տոմսերն է վաճառում։ Պատասխանեց, որ մնացել է երկու տոմս։

Ստիպված էի պնդել, որ այդ երկու տոմսն ինձ վաճառի, մեկն՝ ինձ, մյուսը՝ Ալավերդի մեկնող մի տիկնոջ համար, որը ո՛չ ետդարձի տեղ ուներ, ո՛չ Ալավերդի մեկնելու այլ տարբերակ։

Տոմսերը ձեռքումս են

Դրանք ո՛չ ուղեգրի համար ունեն, ո՛չ ինչ-որ փաստաթղթի են նման․․․ Միայն սկզբնակետն է երեւում՝ Երեւան, ամսաթիվն ու նստատեղը, որը գազելում բնականաբար նշված չէր։

«Գիտեք մեզ հե՞շտ է։ Էս ուղղությամբ էս մի գիծն է, ո՛չ Սպիտակ կա, ո՛չ Ստեփանավան, Ալավերդին էլ մի հատ ա։ 12 հազար 300 դրամ են տվել ինձ, որով պետք է լիցքավորեմ մեքենան։ 500 դրամ տվել եմ դիսպետչերին, 800 էլ օֆիսին եմ տալու»,- փորձում է ինձ հանգստացնել վարորդը։

Արեւն ուղիղ մեզ վրա է, անտանելի շոգ, տոթ, ստիպված ես զգաստ նստել կամ ճոճվել ծռված թիկնակի հետ։ Խղճում եմ վարորդին. իսկապես դժվար է, նոր էր եկել՝ 2,5 ժամ այս պայմաններով ճանապարհ անցնելով, ու հետ է գնում։

Մեքենայի մեջ ծանուցում էր փակցված՝ գիծը սպասարկում է «ԳԱՍՈՒՌ» ՍՊԸ-ն։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զգուշացրել է զերծ մնալ ԱԷԿ-ի նկատմամբ սադրանքներից
հաջորդը
Ֆերոմոլիբդենի գործարաններն աշխատում են ամբողջ ծավալով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն