• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆերոմոլիբդենի գործարաններն աշխատում են ամբողջ ծավալով

aliq 12:49 | 26.07.2022
aliq 12:49 | 26.07.2022
Zangezur

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ Հայաստանում գործող ֆերոմոլիբդենի երկու խոշոր՝ «Մաքուր երկաթի գործարան» եւ ԱՄՓ գործարաններն ավարտել են վերազինումը եւ այժմ կրկին աշխատում են ամբողջ հզորությամբ: Նա նշել է, որ մինչեւ 2020-ը Հայաստանում արդյունահանվող մոլիբդենն արտահանվում էր հիմնականում վերամշակված ձեւով (ֆերոմոլիբդեն) եւ միայն փոքր մասը` նախնական մշակված (մոլիբդենի խտանյութ)։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ այլ հանքահումքային ընկերություններ 2021-ից ավելացրել են արդյունահանումը, եւ այժմ երկու նշված գործարանները չեն հասցնում ձուլման ենթարկել ամբողջ մոլիբդենային հումքը։ 2021-ին արտահանման ցանկում 4-րդ տեղում է եղել (մոտ 189 միլիոն դոլար)։

Միության նախագահը նշել է, որ պետության համար շահավետ է ֆերոմոլիբդենի արտահանումը, քանի որ դրա վերամշակումն ավելի շատ հարկեր ու աշխատատեղեր է ստեղծում։ Օրինակ` «Մաքուր երկաթի գործարանի» հաշվետվության համաձայն` 2021-ին ձեռնարկությունում աշխատում էր 413 մարդ` 373 հազար դրամ (մաքուր՝ 270 հազար դրամ) միջին աշխատավարձով։

Հայաստանում մինչեւ 2016-ն արտադրվել է նաեւ եռակալված մետաղական մոլիբդեն, սակայն հետագայում «Մաքուր երկաթի գործարանը» տեխնոլոգիական վերազինման պատճառներով դրա արտադրությունը ժամանակավորապես դադարեցրել է։

Ուշագրավ թվեր

Ֆերոմոլիբդենն արտահանման համար նախատեսված կարեւորագույն ապրանք է։ Հանքաքարի խտանյութը 40-50% մոլիբդեն է պարունակում եւ 65-70% ֆերոմոլիբդեն։ Այն մոլիբդենի եւ երկաթի ու այլ մետաղների խառնուրդով միաձուլվածք է, պողպատի տարբեր տեսակներում օգտագործվում է որպես ամրացնող հավելում։

2021-ին Հայաստանում ֆերոմոլիբդենի արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 8%-ով` հասնելով շուրջ 7250 տոննայի, իսկ 2022–ի հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ` գրեթե 20%-ով` հասնելով շուրջ 3566 տոննայի։ Այժմ Հայաստանում վերամշակվում է արտադրվող մոլիբդենի խտանյութի շուրջ 50%-ը։ Մնացածը ներկրվում է առանց հետագա վերամշակման` որպես հանքաքարի խտանյութ։

Ֆերոմոլիբդենը խտանյութից կրկնակի թանկ է։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021-ին 1 տոննայի արտահանման գինը եղել է մոտ 23 հազար դոլար` խտանյութի 12 հազար դոլարի դիմաց, 2020-ին ֆերմոլիբդենի արտահանման գինը եղել է 13 հազար, խտանյութինը` 6 հազար, 2019-ին համապատասխանաբար՝ 16 հազար եւ 8,5 հազար ԱՄՆ դոլար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երբ որոշեցի գազելով գնալ Վանաձոր
հաջորդը
Բաքուն սպասում է Երեւանի քայլին. Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն