• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրվա օդա. մոռացումից փրկված ավանդույթ

Աննման Մինասյան 18:00 | 03.08.2022
Աննման Մինասյան 18:00 | 03.08.2022

Շիրակի մարզում շուտով մարդիկ երեկոները կարող են օդա գնալ: Մինիմալիստական ոճի ձեւավորումը, կիսախավարի մեջ գետնի վրա շրջանաձեւ շարած բարձերը, հին նկարներն ու լուսագրերն ազդարարում են, որ օդայի մշակույթը նոր կյանք է ստացել:

Ժամանակին, երբ նոր տեխնոլոգիաները մարդկանց դեռ չէին զրկել շփվելու հնարավորությունից, հին հայկական սովորության համաձայն, ծանր աշխատանքից հետո մարդիկ հավաքվում էին հազարաշեն տներում: Հեքիաթասացները հեքիաթ, թարմ կամ արդեն ավանդազրույց դարձած պատմություններ էին պատմում: Օդաների շնորհիվ է բանավոր մշակույթը պահպանվել, մեզ հասել:

3-4 տարի առաջ, երբ գյուղն իր գաստրոմշակույթով «Գըվուգ» անունով քաղաք մտավ, Շիրակի մարզում ավանդական ճաշատեսակներն ուտեստ լինելուց զատ մշակույթի մաս դարձան: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախաձեռնության աջակցությամբ բացված գաստրոտուն գալու համար զբոսաշրջային խմբեր են այցելում քաղաք:

Gyumri Oda«Գըվուգի» հիմնադիրներ արվեստագետներ Հրաչ եւ Ավետիք Վարդանյաններն ու Համլետ Գեւորգյանը տեսան, որ նախաձեռնությունը շարունակություն է պահանջում: Դիմեցին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ծրագրին (GIZ), ստացան դրամաշնորհ՝ 30 հազար եվրո եւ «Օդայի» հիմքերը դրեցին:

Հրաչ Վարդանյանն ասում է՝ նախագիծն ավելի շատ մշակութային է, քան շահույթ հետապնդող: Ժամանակակից արվեստի լուծումներով նոր կյանք են տվել մոռացված օդային՝ չհեռանալով գաղափարի բուն գործառույթից: «Վստահ ենք, մեր օդայում հոգեւոր-մշակութային ճամփորդություն է լինելու, որն այսօր պակասում է: Մենք հիմա քնելուց առաջ հեռախոսով չգիտես ո՞ւր ենք ճամփորդում, ո՞ւր ենք հասնելու»:

Օդայի նախնական տարբերակի ցուցահանդեսը կայացավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որը նույնությամբ կտեղափոխվի «Գըվուգ» գաստրոտան հարեւան տարածք:

Իրենց գաղափարներով եւ արտասահմանյան լավագույն փորձով «Օդայի» հիմնադիրներին աջակցել են ավստրիացի մշակութային մենեջեր եւ արվեստագետ Էլիզաբեթ Հանդլը, գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերը եւ բազմաթիվ արվեստագետ ընկերներ:

Gyumri OdaԷլիզաբեթ Հանդլն ասում է՝ երբ իմացել է այս սոցիալ-մշակութային նախաձեռնության մասին, ուրախությամբ Հայաստան է եկել: «Հույս ունեմ՝ ժամանակակից օդան շատերին կհամախմբի, կդառնա մի վայր, որտեղ արվեստագետների գաղափարական սերմերը նոր մտքեր կծնեն»:

Գերմանացի արվեստագետ Ռալֆ Բեքերն էլ օգնել է հիմնադիրներին պոետիկ լեզվով տեսլական մշակելու։ Լուսագրերում կարդում ենք․
«Օդա՝ տուն-հավաքատեղի
Հեքիաթասացության, զրույցների, երգերի
Եվ իրար գալու…»:

Armine IsrayelyanGIZ-ի ներկայացուցիչ Արմինե Իսրայելյանը «Օդան» «զբոսաշրջային արտադրանք» է որակում: Ասում է՝ 200-ից ավելի դիմումներից 50 ծրագիր է ընդունել ֆինանսավորող կազմակերպությունը: Օդայի գաղափարը ժյուրին ամենաբարձր միավորներով է գնահատել:

Համլետ Գեւորգյանը վստահ է՝ «Օդան» «Գըվուգից» ոչ պակաս հաջողություն է ունենալու: ««Օդայի» դռները բաց են լինելու բոլորի համար, ում հետաքրքիր է հին հայկական մշակույթը: Լինելու են թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, գրականությանը նվիրված: Հյուրասիրություն կլինի, բայց «Օդայի» այցելուները կարող են «Գըվուգից» պատվիրած ուտեստներով էլ ավելի համեղ դարձնել խոսք-զրույցը»:

Gyumri Oda«Օդայի» մթնոլորտից ոգեշնչված այցելուները վստահեցրին, որ անհամբեր կսպասեն մինչեւ տարեվերջ, երբ արդեն պատրաստ օդան դռները կբացի այցելուների առաջ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն չկա. ՊՆ խոսնակ
հաջորդը
Բուհերի հեռակա համակարգում 2300-3000 տեղ թափուր է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն