• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին

Թաթուլ Հակոբյան 19:45 | 19.08.2022
Թաթուլ Հակոբյան 19:45 | 19.08.2022
border

Հայաստանը տեղի չի տալիս Բաքվի եւ Անկարայի սպառնալիքներին եւ մերժում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» տրամադրել Ադրբեջանին եւ Թուրքիային: Փոխարենը Երեւանը պատրաստ է երեք ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին՝ կապվելու Նախիջեւանի հետ:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոսի 18-ին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հետեւյալ երեք կետերում.

Սոթք-Քարվաճառ,

Երասխ-Սադարակ (Նախիջեւանի սահման, որտեղից մինչեւ Արաքս գետի ադրբեջանաթուրքական կամուրջ մի քանի կիլոմետր է),

Քարահունջ-Ղուբաթլու (որը կարող է դուրս գալ դեպի Անգեղակոթ-Բիչենեկ հատված. սա այն ճանապարհն է, որով խորհրդային տարիներին Ադրբեջանը կապվել է Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ):

Հայաստանը, այսպիսով, իր տարածքը՝ երեք ավտոմայրուղիներ, տրամադրում է Ադրբեջանին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա կապվելու ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Թուրքիայի հետ:

Այլ խնդիր է՝ կցանկանա՞ն ադրբեջանցիներն ու թուրքերը օգտվել Հայաստանի սուվերեն ճանապարհներից, թե՞ կշարունակեն պնդել հենց «Զանգեզուրյան միջանցքի» պահանջը եւ կփորձեն ստանալ ճանապարհ ու դրա այնպիսի կարգավիճակ, որը հավասարազոր կլինի Հայաստանը Արցախին կապող միջանցքին։

Հայաստանը, ի դեպ, դեմ չէ նաեւ Մեղրիով՝ Արաքս գետի երկայնքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրել, պայմանով, որ այդ ճանապարհի վրա հայկական կողմն ունենա ամբողջական վերահսկողություն՝ հսկիչ-անցագրային կետ, մաքսային եւ այլ ծառայություններ: Անկասկած, ադրբեջանական մեքենաներին եւ բեռներին ուղեկցելու են ռուսական ծառայությունները, եւ նման պայմանավորվածության են եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները:

Բացի այդ՝ Ադրբեջանը կկարողանա օգտվել Հորադիս-Մինջեւան-Մեղրի-Ջուլֆա-Սադարակ երկաթուղուց, երբ հայկական կողմը կվերականգնի 1930-ականներին կառուցված երկաթգծի Կարճեւան-Նռնաձոր մոտ 40 կիլոմետրանոց հատվածը, որը թալանվել/ապամոնտաժվել է 2000-ականներին:

Սա կարեւոր է նաեւ Հայաստանի համար: Խորհրդային տարիներին այս երկաթուղով՝ Երեւան-Ջուլֆա-Բաքու-Մախաչկալա, Հայաստանը կատարել է իր բեռնափոխադրումների ավելի քան 80 տոկոսը: Բացի այդ՝ Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ ունենալու Իրանի հետ:

Օգոստոսի 4-ին կառավարության նիստի իր ընդարձակ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը հենց այսօր մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ գնալ դեպի Նախիջեւան:

Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը կարող է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ: «Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասել էր Փաշինյանը:

Հայաստանի հարավային հարեւան Իրանը մտահոգ է, որ Անկարան եւ Բաքուն Երեւանին կպարտադրեն «Զանգեզուրյան միջանցքը», որի դեպքում կխաթարվի Հայաստան-Իրան ընդհանուր սահմանն ու կապը, որ իրականացվում է Արաքս գետի վրա ընդամենը մեկ կամրջով՝ կառուցված 1996 թվականին:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր
հաջորդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն