• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լույսի դանդաղ ընթացքը

Աննման Մինասյան 13:49 | 20.08.2022
Աննման Մինասյան 13:49 | 20.08.2022
Armen Ter-Mkrtchyan & Hayk Adamyan

Լուսանկարչության համաշխարհային օրվա առիթով օգոստոսի 19-ին Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց գյումրեցի արվեստագետներ Հայկ Ադամյանի եւ Արմեն Տեր-Մկրտչյանի համատեղ ցուցահանդեսը։ Հայկ Ադամյանն աշխատանքներն ուղարկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ այժմ ապրում եւ ստեղծագործում է։

Ներկայացված էին լուսանկարիչների տարբեր ժամանակներում եզակի մեթոդով՝ ռեզինոտիպ տեխնոլոգիայով արված սեւ-սպիտակ լուսանկարները։ Ցուցասրահի մեծ էկրանին էլ հանդիսատեսը հնարավորություն ուներ մանրամասնորեն հետեւելու տեխնոլոգիայի գործընթացին։

Armen Ter-Mkrtchyan & Hayk AdamyanՌեզինոտիպ տեխնոլոգիայով արված նկարները ստացվում են ավազային նյութի փոշու պիգմենտների ուլտրամանուշակագույն ճառագայթներից քայքայվելու արդյունքում։ Մասնագետներն ասում են՝ նվազագույնը15 րոպեում, առավելագույնը մի քանի ժամից պատկերը թղթի վրա է մնում։ Այս տեխնիկան բազմաթիվ դժվարություններ ունի, քչերին է գրավում: Ֆոտոնկարչության հետ կապ չունեցող այս արվեստում միայն արեւի բնական լույս է պետք։

Ռեզինոտիպ տեխնոլոգիան յուրովի ներկայացնող լուսանկարիչ Արմեն-Տեր Մկրտչյանն ասում է՝ մեթոդն այլընտրանքային տպագրության տեսակ է։ Ստեղծագործությունները լույսի մասին են, իսկ լուսանկարչությունը հավերժ պայքար է լույսի եւ ստվերի միջեւ։ Ըստ նրա՝ լուսանկարիչները փորձում են կրճատել ժամանակի ազդեցությունը, որքանով որ կարող են։ «Այն, ինչ ես անում եմ վերջերս, դա լույսի կյանքն է իր զարգացման եւ փոփոխման գործընթացով։ Իմ գործը պարզապես պատճենելը չէ»։

Armen Ter-MkrtchyanԱրվեստագետը մշակել է նոր մեթոդ․ նա տեղադրում է թուղթը իր իսկ հայտնագործած խցիկի մեջ եւ անմիջապես լուսանկարում։ Այս կերպ արված լուսանկարները հնարավոր չէ կրկնօրինակել կամ ընդօրինակել, դրանք եզակի են։

Armen Ter-Mkrtchyan & Vahan SetoyanՌեժիսոր Վահան Սեթոյանն Արմեն Տեր-Մկրտչյանի արվեստով հիանալու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Ասում է՝ անվերջ բացահայտելու արվեստագետ է Տեր-Մկրտչյանը։ «Այսօր ցուցադրված աշխատանքներում թեեւ մարդը ներկա չէ, բայց ես տեսա մարդուն, նրա անցած ճանապարհն ու ներկա-բացակայությունը»։

Armine KhachatryanԱրմինե Խաչատրյանը նույնպես Արմեն Տեր-Մկրտչյանի արվեստի ջատագովն է։ Փաստում է, որ ամեն անգամ աշխատանքների մեջ խորասուզվում եւ իր մեջ նոր մարդու է բացահայտում։ «Ամեն անգամ հուզվում եմ, չեմ կարողանում բացատրել՝ ինչու։ Որոշ ժամանակ է անցնում, տպավորություններս ի մի եմ բերում ու գիտակցում եմ, թե ինչ տեսա»։

Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ օգոստոսի վերջը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանն իր հաղթանակի գինն է ուզում
հաջորդը
Պետական մեքենայի խափանումը՝ հրդեհի եւս մեկ պատճառ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն