• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ուկրաինայի ինչին են պետք տակտիկական հրթիռները

aliq 15:15 | 06.09.2022
aliq 15:15 | 06.09.2022
rockets Urkaine

Ինչպես հայտնի է, դեռեւս անցյալ երկուշաբթի ուկրաինական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում է երկար սպասված հակահարձակումը՝ նպատակ ունենալով վերադարձնելու հարավում ռուսական զինուժի գրաված տարածքները։ Defense News պարբերականի վերլուծաբաններ Ռայան Բրոբստը, Ջոն Հարդին եւ Բրեդլի Բաումանը համատեղ հոդվածում ներկայացրել են, թե ինչպես են օգնում Արեւմուտքի տրամադրած սպառազինություններն Ուկրաինային։

Համաձայն հոդվածի՝ դրանք օգնում են, որ ուկրաինական զինուժը կարողանա խոցել կարեւոր թիրախներ ռուս-ուկրաինական ռազմաճակատում՝ նպատակ ունենալով նվազեցնելու ռուսական զինուժի արդյունավետությունը եւ գրավված տարածքները պահպանելու հնարավորությունները։

Հոդվածագիրները կարծում են, որ այս գործոնները կարող են վճռական ազդեցություն ունենալ ուկրաինական հակահարձակման հաջողության համար, եւ եզրակացնում են, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ տրամադրի Ուկրաինային մարտական տակտիկական հրթիռային ATACMS համակարգեր։ Այդ համակարգերը թույլ կտան Կիեւին հարվածներ հասցնել ռուսական զինուժի հիմնական լոգիստիկ հանգույցների ու այլ թիրախների, որոնք Կիեւի՝ բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու ունակ ներկայիս սպառազինությունների հասանելիության սահմաններից դուրս են։

Թեեւ ռազմական շատ փորձագետներ կարծում են, որ ATACMS համակարգերի տրամադրումն Ուկրաինային կարող է ավելի խորացնել հակամարտությունը, սակայն նշված մասնագետներն այդ մտավախությունները համարում են չափազանցված, հատկապես եթե ATACMS համակարգերը տրամադրելիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշակի նախապայմաններ սահմանի Կիեւի՝ դրանց օգտագործման համար։ Կիեւը, ըստ Բրոբստի, արդեն ապացուցել է, որ կարող է արդյունավետ ու պատասխանատու կերպով կիրառել ԱՄՆ տրամադրած լուրջ սպառազինությունները՝ Javelin հրթիռների եւ այլ հրետանային հրթիռային համակարգերի կիրառման օրինակով, եւ Վաշինգտոնի համար դա թերեւս կարող է լինել ծանրակշիռ փաստարկ:

Ինչ է ATACMS հրթիռային համակարգը

ATACMS հրթիռային համակարգը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, որը կարող է արձակվել ինչպես HIMARS, այնպես էլ հարվածային կրակի ռեակտիվ արձակման համակարգերից, որոնք Ուկրաինան ստացել է Մեծ Բրիտանիայից ու Գերմանիայից։ ATACMS-ի ժամանակակից տարբերակներն ունեն մինչեւ 300 կմ հեռահարություն եւ կրում են 500 ֆունտանոց ունիտար մարտագլխիկ, ինչը նշանակում է, որ կարող են խոցել թիրախը երեք անգամ ավելի մեծ հեռահարության վրա, քան ունակ են անելու հարվածային կրակի հրթիռային համակարգերը, որոնք ներկայում կիրառվում են ուկրաինական զինուժում։

Այս համակարգերը կարող են թուլացնել ռուսական հարվածային ուժը, հնարավորություն տալ ուկրաինական կողմին՝ խոցելու ռուսական թիրախներ ընդհուպ մինչեւ Սեւ ծովում եւ Սեւաստոպոլում, ոչնչացնել Ս-300 եւ Ս-400 ԶՀՀ-ներ, ռուսական ռազմատրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ներառյալ երկաթուղիներ եւ այլն, հատկապես որ ռուսական զինուժը բավականին կախված է հենց երկաթուղային տրանսպորտով ռազմական մատակարարումներից։

Որոշումը Ջո Բայդենինն է

Մինչ այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է նման համակարգերի տրամադրումից՝ ունենալով մտավախություն, որ դա կարող է հակամարտության սրացման հանգեցնել ու նաեւ դուռ բացել Մոսկվայի կողմից առավել հուժկու հակազդեցության ընդունակ սպառազինությունների կիրառման համար։ Հոդվածագիրները հակված չեն կարծելու, որ, օրինակ, Մոսկվան կարող է Ուկրաինայում քիմիական զենք կամ միջուկային զենք կիրառել՝ ենթադրելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ չի ուզենա ուղիղ առճակատման գնալ ԱՄՆ-ի հետ եւ հետո կխուսափի Ռուսաստանի էլ ավելի մեկուսացումից։ Սակայն մինչ վերլուծաբաններն իրենց մոտեցումներն են շարադրում, Ուկրաինային ATACMS համակարգերի հնարավոր փոխանցման որոշումը կախված է ԱՄՆ նախագահից։

Defense News
Նյութը պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի ընտանիքի պատմություն. «Մենք բոլորս գրանցմամբ դեռ շուշեցիներ ենք»
հաջորդը
«Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն