• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանը վերականգնում է նախահամավարակային շրջանի զբոսաշրջային եկամուտները

aliq 15:04 | 07.10.2022
aliq 15:04 | 07.10.2022
Georgia turism

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ընթացիկ տարվա ութ ամիսներին Վրաստանը զբոսաշրջային ոլորտից ստացել է 1,2 միլիարդ դոլարի եկամուտ։ Սա նշանակում է, որ 94,6%-ով վերականգնել է 2019-ի՝ նախահամավարակային շրջանի զբոսաշրջային ոլորտից իր ստացվող եկամուտների չափը։

Ըստ զեկույցի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել 3 միլիոն 892 հազար 605 զբոսաշրջիկ, ինչը նշանակում է, որ 2019-ի  ծավալների համեմատ՝ միջազգային զբոսաշրջային հոսքը վերականգնվել է 83,8%-ով, իսկ միջազգային ճամփորդողների այցերը՝ 65,3%-ով։

Ուշագրավ է նաեւ այն, թե որ երկրների զբոսաշրջիկները միջինը որքան գումար են ծախսում Վրաստանում։ Այսպես՝ Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկները Վրաստանում ամենաշատ գումարն են ծախսում՝ 1729 դոլար մեկ զբոսաշրջիկի հաշվով։

Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղից ժամանած զբոսաշրջիկները միջինը մեկ անձի հաշվով Վրաստանում ծախսում են 1511 դոլար։ Շատ ծախսող զբոսաշրջիկների եռյակը եզրափակում է Իսրայելը։ Իսրայելից Վրաստան այցելած զբոսաշրջիկները միջինը մեկ անձի հաշվով ծախսում են 1379 դոլար։

Համեմատաբար ավելի զգույշ են ծախսում ԱՄԷ-ից ժամանած զբոսաշրջիկը՝ միջին հաշվարկներով 1285 դոլար, Բելառուսից եկածը՝ 1110 դոլար, Գերմանիայից ժամանածը՝ 1081 դոլար։ Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկը Վրաստանում ծախսում է 726 դոլար, Ռուսաստանից եկածը՝ 712 դոլար, թուրք զբոսաշրջիկը՝ 658 դոլար, ադրբեջանցին՝ 450 դոլար, Հայաստանից ժամանածը՝ 334 դոլար։

2019-ի համեմատ՝ դեպի Վրաստան մեկ զբոսաշրջային ուղեւորությունը թանկացել է 31%-ով  եւ կազմում է մոտ 2562 լարի։ Գիշերակացով զբոսաշրջային այցելություններն ավելացել են եւ կազմում են միջինը 6,3 գիշեր։ Տուրիստների մեծ մասը նախընտրում է Թբիլիսին եւ Աջարիան։

Ռուսաստանից այս տարվա ինը ամիսներին Վրաստան է այցելել 780 հազար 339 մարդ, Թուրքիայից՝ 543 հազար 464 մարդ, Հայաստանից, որը Վրաստան այցելությունների թվով երրորդ տեղում է, 521 հազար 750 մարդ։

Ներգնա տուրիզմից ստացվող եկամուտները կազմել են 1,3 միլիարդ լարի։ Ավիաթռիչքները 2019-ի համեմատ վերականգնվել են 95%-ով, ուղեւորահոսքը՝ 79%-ով։ Ներկայում Վրաստանում գործում է 43 ավիաընկերություն, որոնք թռիչքներ են իրականացնում 86 ուղղությամբ։ Եթե ներկա դինամիկան պահպանվի, ապա 2025-ին Վրաստանը զբոսաշրջային ոլորտից 5,2 միլիարդ դոլարի եկամուտ կստանա։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լոռու ցանքերում դրոններ կաշխատեն
հաջորդը
Միացյալ Նահանգների կոչն Ադրբեջանին․ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 2

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 3

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 4

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 5

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն