• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմի դրվագներ: Աբրահամ Արծիվյան

Մերի Մնացականյան 13:47 | 15.12.2020
Մերի Մնացականյան 13:47 | 15.12.2020 1228 դիտում

Աբրահամ Արծիվյանը 2013-ին Սիրիական պատերազմի պատճառով լքեց երկիրը եւ ընտանիքին ապահով վայր տեղափոխելու նպատակով եկավ հայրենիք՝ Հայաստան:

«Սիրիան եւս թանկ էր ինձ համար, բայց չէի զգում, որ այնտեղի պատերազմն իմն է։ Երկու օտար կողմերի միջեւ կրոնական ու քաղաքացիական բախումներ էին»,-ասում է Աբրահամը:

Հեռացավ պատերազմական երկրից, բայց, ճակատագրի բերումով, հայտնվեց մեկ այլ պատերազմող երկրում: «Ես չեմ ընտրել ծննդավայրս, ոչ էլ ազգային պատկանելիությունս՝ հայ լինելս, բայց հայենիքիս համար կռվի գնալն իմ ընտրությունն էր»։

Հենց այսպիսի տրամադրվածությամբ էլ Աբրահամը որոշեց մասնակցել Արցախյան վերջին պատերազմին։ Չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կամավորագրվելիս որոշ դժվարությունների բախվեց, բայց այդ խոչընդոտները չխանգարեցին։

Սկզբում կռվել է Մարտակերտի շրջանում, հետո տեղափոխվել «Եղնիկներ»: Աբրահամը քառասուներեք օր եղել է կռվի դաշտում։ Պատմում է այդ օրերին իր զգացածն ու ապրածը՝ եւ՛ երջանկություն ու հուզմունք, եւ՛ կորստի ցավ ու տխրություն։ «Ամենաթեժ պահին էլ անեկդոտներ էինք պատմում, կատակներ անում, որ ցրվեինք, ամենավտանգավոր պահերին ծիծաղում էինք, որ հոգեպես չկոտրվեինք»։

Մի գիշեր էլ փոսի մեջ նստած՝ կրակոցների ձայնը խլացրել են երգերով. «Երգում էինք։ Մեկս մյուսի երգի ձայնը որ լսում էինք, հանգստանում էինք, վախը մոռանում եւ ոգեւորում»,-հիշում է Աբրահամը: Նա պատմում է, որ իր ջոկատում շատերը մասնակցել էին նաեւ առաջին Ղարաբաղյան պատերազմին։ Նույնիսկ Թաթուլ Կրպեյանի հետ կռվողներ են եղել, որոնցից անգնահատելի դասեր է ստացել:

Երբ իմացել են նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին, սկզբում ամբողջ ջոկատը հուսալքվել է, բայց «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը ՝ Քյոխը, հրամայել է սթափվել եւ շարունակել կռիվը։

«Ամեն հայ պետք է Քյոխի հետ շփվի, որ զգա՝ ինչ է իրական հայրենասիրությունը»,- ասում է Աբրահամը։

Սիրիահայ երիտասարդն արդեն տանն է. հոգեպես ավելի կայուն վիճակում, քան պատերազմից վերադառնալու առաջին օրերին էր։ Կյանքին այլ աչքով է սկսել նայել։ Ասում է, որ հետագայում, իր երեխաներին մանրամասնորեն պատմելու է պատերազմի եւ իր կողքին կռված հերոսների մասին, ցույց է տալու նկարներ եւ տեսանյութեր՝ փորձելով դեռ վաղ տարիքից զավակների մեջ հայրենասիրություն «ներարկել»։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանն ու Բաքուն դատապարտել են
հաջորդը
Գնահատում են օտար մասնագետները

Նման հոդվածներ

Պատերազմական դրվագներ։ Արթուր Սուքիասյան

15:22 | 22.01.2021

Պատերազմական դրվագներ։ «Բժի՛շկ, ես կապրե՞մ»

12:30 | 19.01.2021

Պատերազմական դրվագներ: Վահե Սաֆարյան

11:30 | 18.01.2021

«Պա՛պ ջան, շո՛ւտ վերադարձիր»

19:24 | 14.01.2021

Պատերազմական դրվագներ: Արսեն Դավթյան

19:00 | 14.01.2021

Պատերազմական դրվագներ: Միքայել Մխոյան

13:33 | 13.01.2021

խմբագրական

Մեր ներսի պատերազմը

Promotion Image

լրահոս

  • Վրաստանի օդը բաց կլինի

    19:32 | 22.01.2021
  • Նավթային ցուցադրություն

    17:24 | 22.01.2021
  • Կկանխեն նոր պատերազմի բռնկումը

    17:12 | 22.01.2021
  • Ռուսերենն այլեւս արտոնյալ չէ

    17:07 | 22.01.2021
  • Նոր նախարարություն Արցախում

    16:00 | 22.01.2021

ընտրանի

  • 1

    Աննախադեպը

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 3

    Պատերազմական դրվագներ։ «Բժի՛շկ, ես կապրե՞մ»

  • 4

    Պատերազմի հետքը՝ տագնապ եւ հույս

  • 5

    Բացենք մեր աչքերը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

արխիվ

Դեկտեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Նյմ   Հնվ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա