ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամների ասուլիսում ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները, նշել է, որ վեհաժողովը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը չի ներառել ընթացիկ քննարկման թեմաներում, քանի որ եվրոպացի պատվիրակների ուշադրությունը սեւեռված էր այլ հարցերի՝ մասնավորապես Նավալնիի խնդրի վրա: Սակայն ՀՀ պատվիրակությանը հաջողվել է ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել այդ հարցը:
Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ՝ հիմնականում կենտրոնանանալով ռազմագերիների հարցի վրա: