Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ նոր համաշխարհային ջրհեղեղը մարդկության համար հերթական մարտահրավերը կարող է դառնալ:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Հռոմի պապը նշել է, որ աղետն անխուսափելի կլինի, եթե պետությունների ղեկավարները գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոցներ չձեռնարկեն:
Ֆրանցիսկոսը շեշտել է, որ Նոյ նահապետն աղետի ժամանակ ողջ մնաց առաքինության շնորհիվ:
Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին եւ քաղաքական գործիչներին ողջամտություն դրսեւորել՝ նշելով, որ ողջամտությունը զուգակցվում է մարդկանց, աշխարհի եւ համապարփակ խնդիրների հանդեպ կարեկցանքով: