• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV

Գերիների հարցում հետեւողական են

aliq 18:30 | 03.03.2021
aliq 18:30 | 03.03.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ գերիների վերադարձի հումանիտար, կարեւորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է, իսկ իրենց մոտ պահվող մյուս անձինք հանցագործներ ու դիվերսանտներ են։

Հիշեցնելով տարբեր միջազգային կառույցների կողմից Ալիեւի հայտարարության անընդունելիության մասին ընդունված բանաձեւերի մասին՝ Այվազյանը փաստել է, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ «Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձեւ` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարեւորագույն հարցին»,- նշել է նա:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները՝ հատկապես կարեւորելով տարածաշրջանում ՌԴ-ի դերը:

Նախարարն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում, եւ ռուսական կողմը հետեւողականորեն բարձրացնում է հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ։

Արա Այվազյանը հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում հատուկ ընդգծել է գերիների հարցը։

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախագահը հանդիպել է ԳՇ պետին
հաջորդը
Միայն պահանջում են զավակների վերադարձը

Նման հոդվածներ

Հարցն ավելի մեծ է: Հայ գերու սպանությունը

12:54 | 17.04.2021

Կին գերին՝ տոնական շնորհավորանքում

19:48 | 07.04.2021

Դավթյանն ու Մուրադովը քննարկել են գերիների հարցը

14:07 | 01.04.2021

Պատերազմի 77 քաղաքացիական զոհ

19:14 | 29.03.2021

Բարձրացվել է հայ գերիների հարցը

17:33 | 26.03.2021

Իտալացի գործիչների կոչը

12:27 | 25.03.2021

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Անդադար աշխատող «բարմեն»

    20:38 | 21.04.2021
  • Մինչեւ 2030-ը կիսով չափ կնվազեցվեն

    20:37 | 21.04.2021
  • Կիեւի ԱԹՍ-ները Ռուսաստանի դեմ չեն

    19:26 | 21.04.2021
  • Պատժամիջոցները խանգարել են պատվաստմանը

    18:54 | 21.04.2021
  • Պետք է լքեն երկիրը մեկ ամսից

    18:28 | 21.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Աննախադեպը

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա