• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV

ԱՄՆ կոնգրեսականների կոչը հայ գերիներին ազատ արձակելու մասին

aliq 12:58 | 17.03.2021
aliq 12:58 | 17.03.2021
US Capitol

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն եւ Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձեւ, որով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:

Բանաձեւին  աջակցություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:

Բանաձեւում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, եւ թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը:

Բանաձեւի եզրափակիչ հատվածում ասվում է.

«Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց: Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան կարեւոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության եւ միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց»:

Կոնգրեսական Ադամ Շիֆն անընդունելի է համարել ղարաբաղյան վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել գերիներին, որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների եւ մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, եւ սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:

Կոնգրեսական Գաս Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատերազմից ամիսներ անց հայ ռազմագերիներին պատանդ պահելու՝ Ադրբեջանի քայլը Ժնեւի կոնվենցիայի եւ միջազգային օրենքի հստակ խախտում է:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանկերը ներել են
հաջորդը
Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

Նման հոդվածներ

Հարցն ավելի մեծ է: Հայ գերու սպանությունը

12:54 | 17.04.2021

Կին գերին՝ տոնական շնորհավորանքում

19:48 | 07.04.2021

Դավթյանն ու Մուրադովը քննարկել են գերիների հարցը

14:07 | 01.04.2021

Պատերազմի 77 քաղաքացիական զոհ

19:14 | 29.03.2021

Բարձրացվել է հայ գերիների հարցը

17:33 | 26.03.2021

Իտալացի գործիչների կոչը

12:27 | 25.03.2021

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Մակրոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    21:43 | 17.04.2021
  • Օրենքը չի ստորագրելու, ՍԴ չի դիմելու

    20:43 | 17.04.2021
  • 72-ական ժամ՝ միմյանց տարածքները լքելու համար

    19:38 | 17.04.2021
  • 10:10. «Ոչ-ոքի»՝ հօգուտ կայունացման

    17:59 | 17.04.2021
  • Կուբան առանց Կաստրոյի

    17:30 | 17.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա