• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV

Գումարները նպատակային են օգտագործվել. Համահայկական հիմնադրամն է վստահեցնում

aliq 12:00 | 17.03.2021
aliq 12:00 | 17.03.2021
Board of Trustees of the Hayastan All Armenian Fund

Գումարները նպատակային են օգտագործվել. Համահայկական հիմնադրամն է վստահեցնում

44-օրյա  պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել՝ վստահեցնում է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հեռավար  նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ: Խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները, կապահովվի հանրության վստահությունը:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ շուրջ 52 մլրդ դրամ որպես նվիրատվություն փոխանցվել է Կառավարությանը:

Նիստին մասնակցել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկանշական է , որ նման մասնակցությամբ քննարկում ըստ էության տեղի է ունենում առաջին անգամ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին առաջին անգամ անձամբ մասնակցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե` «որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները»: Նա առաջարկել է 52 մլրդ դրամը ձևակերպել որպես կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու նպատակով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարձրացրել է գերիների վերադարձի հարցը
հաջորդը
Բանկերը ներել են

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ռուս-թուրքական սրացումներ ուկրաինական ճակատում

    20:22 | 12.04.2021
  • Իսրայելի եւ Իրանի հին ու նոր մարտահրավերները

    19:10 | 12.04.2021
  • Ուժեղացրել են ռազմական ակտիվությունը

    17:53 | 12.04.2021
  • Պատերազմը բացառում է, քաղաքացիական պատերազմը՝ ոչ

    16:28 | 12.04.2021
  • Նաեւ չինական պատվաստանյութ

    16:11 | 12.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա