• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կարեւորելով ՄԻՊ-ի գործառույթները

aliq 17:04 | 23.03.2021
aliq 17:04 | 23.03.2021
ENNHRI Letter of Support Armenian HRD

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ընդգծելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է եւ պետք է պահպանվի։

Նամակում նշված է, որ ՀՀ ՄԻՊ-ը ունի միջազգային «A» կարգավիճակ, որը նրան հնարավորություն է տալիս ելույթներ ունենալու ՄԱԿ-ի կառույցներում՝ երկրի համար կարեւորագույն հարցեր բարձրացնելով, ինչպես նաեւ ընտրելու եւ ընտրվելու միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում:

ՀՀ օրենսդրական փոփոխություններից հետո Հավատարմագրման ենթահանձնաժողովը իրավասու է  նախաձեռնել հատուկ ստուգում, որը գուցեեւ բացահայտի, որ դրանք չեն համապատասխանում ENNHRI պայմաններին եւ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին. այդ դեպքում ՄԻՊ-ը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտին:

ENNHRI նախագահը ՀՀ ԱԺ նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել միջազգային չափանիշների համատեքստում՝ երաշխավորելով ՄԻՊ-ի արդյունավետ եւ անկախ աշխատանքը:

Քերոլայն Ֆենելին ընդգծել է, որ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի՝ հաճախակի մարդու իրավունքների ոտնահարումների զոհ դարձող անդամներին: Իշխանական կառույցները պատշաճ ֆինանսավորման թեմայով պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային պատկան մարմինների հետ, եւ որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ, որի գործունեության ոլորտներից են մարդու իրավունքների հաստատությունների համապատասխանության հարցերը ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին այդ հաստատությունների հավատարմագրման ժամանակ, ինչպես նաեւ նրանց աջակցելը՝ սպառնալիքների դեպքում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զինուժի համապարփակ դրոնա-ռոբոտացում
հաջորդը
Բաղրամյանի երթեւեկությունը կվերականգնվի
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանն իր քաղաքացիներին Իրան չմեկնելու կոչ է արել

    13:30 | 04.06.2023
  • Պենտագոնը Բաքվի հետ ռազմական գործակցության հեռանկարներ է քննարկել

    19:57 | 03.06.2023
  • Փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցո՞ւմ

    19:26 | 03.06.2023
  • ՀՀ-ում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ

    18:30 | 03.06.2023
  • Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն...

    12:30 | 03.06.2023

ընտրանի

  • 1

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

  • 2

    Քվեով գազանը

  • 3

    Ներկայացում՝ անիմաստ երկխոսություններով

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա