• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անհետացած եկեղեցու վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը չի ուշացել

aliq 15:39 | 26.03.2021
aliq 15:39 | 26.03.2021
Artsakh The mystery of the missing church

Երեկ` մարտի 25-ին BBC լրատվական գործակալությունը տարածեց մի տեսանյութ, որում լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձելով գտնել Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, փոխարենը սրբավայրից հայտնաբերում է մի քանի քար միայն:

Լրագրողը փորձել է նկարահանել եկեղեցին, բայց դժվարացել է այն գտնել: Ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը որեւէ տեղեկություն չի տվել գտնվելու վայրի մասին:  Ջոնահ Ֆիշերը համեմատել է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը եւ համոզվել, որ նույն տեղում են: Եկեղեցին հիմնահատակ ոչնչացվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Ի դեպ, Սուրբ Աստվածածինը, որ 2017 թվականին էր օծվել, ադրբեջանցի զինվորականների կողմից պատերազմի ընթացքում եւս մեկ անգամ ենթարկվել էր վանդալիզմի:

ՀՀ ԱԳ նախարարությունը նույն օրը դատապարտեց Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական դեպքը՝ նմանեցնելով այն Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետ: «Վերջին պատերազմից հետո սրբավայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ »,- նշել է արտգործնախարարությունը՝ օրինակ բերելով Շուշի քաղաքի 200-ամյա «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը եւ հավելելով, որ Ադրբեջանը քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ է: ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ հորդորելով օր առաջ միջոցներ ձեռնարկել շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման եւ դատապարտման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այսօր արձագանքել է ՀՀ ԱԳՆ մեղադրանքներին, նշելով, որ դրանք անհիմն են, եւ որ  Ադրբեջանը լուրջ է վերաբերում նման մեղադրանքներին: Ադրբեջանը հերքել է մշակութային որեւէ հանցագործության մասին ՀՀ ԱԳՆ պնդումները, հիշեցնելով իր «հանդուրժողականության եւ բազմամշակութայնության կենտրոն» լինելու մասին:

«Այսպես կոչված  «անհետացումը» պետք է դիտարկել որոշակի կոնտեքստում: Տվյալ եկեղեցին կառուցվել է անօրինական, շուրջ 30 տարի Հայաստանի կողմից բռնազավթված տարածքում, որը  մինչեւ 1993 թվականը բնակեցված էր բացառապես էթնիկ ադրբեջանցիներով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Չի ուշացել նաեւ Ադրբեջանի մտավորականների հայտարարությունը: Դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, նրանք մտահոգություն են հայտնել, որ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության իսպառ ոչնչացման վտանգ կա:

«Այսօր Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի: ՀՀ իշխանությունները միտումնավոր ջնջում են ադրբեջանական հետքը, յուրացնում ադրբեջանական մշակութային ժառանգությունը: Գյուղերի անվանումները, տեղանունները  փոխվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հեղինակները կոչ են արել պաշտոնական հարցում ուղարկել Հայաստանի կառավարությանը՝ ադրբեջանական մշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով, խնդրել են նաեւ փորձագիտական խումբ ուղարկել Հայաստան:

Պատրաստեց Անուշ Առաքելյանը

մշակութային վանդալիզմ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրական 35 հազար վարակակիր
հաջորդը
Փարիզի համերաշխության գիշերը

Նման հոդվածներ

BBC-ին արձանագրել է եկեղեցու ոչնչացման փաստը

15:36 | 25.03.2021
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 4

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա