• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ։ Անդրանիկ Ծատրյան

Գայանե Գասոյան 18:30 | 28.04.2021
Գայանե Գասոյան 18:30 | 28.04.2021
Andranik Tsatryan

Մեկամյա Նռանեն ձեռքերը պարզում է Անդրանիկի նկարին ու ասում՝ պապա՛, իսկ վեց տարեկան Լիլին ամեն օր մայրիկից հարցնում է, թե երբ է հայրիկը տուն գալու, շատ է կարոտել նրան, իրենց զբոսանքները։ Մայրն աղջկան ասել է, որ հայրն է՛լ հետ չի գալու, որ հերոս է եւ իրենց երկնքից է նայում ու պաշտպանում։ Բայց աղջիկը անդադար շարունակում է հարցեր տալ, սպասել ու հուսալ՝ պապան ներս կմտնի դռնից, կգրկի իրեն, ու միասին կգնան այգի։ Դեռ փոքր է, չի հասկանում, որ հայրն այլևս չի վերադառնալու․ Անդրանիկ Ծատրյանը զոհվել է Արցախյան վերջին պատերազմում։

«Անչափ բարի էր, օգնող եւ նվիրված»,- ամուսնուն նկարագրում է Լուսինե Գրիգորյանը։ Ընկերներից մեկի հարսանիքի ժամանակ էին ծանոթացել, Լուսինեն ասում է՝ սեր էր առաջին հայացքից։ Յոթ տարի էր անցել, եւ նրանց սերն ու կապվածությունն ավելի էին ամրացել։ Երկու աղջիկ ունեն, ավագ դստեր անունը Անդրանիկն է ընտրել։

«Նրա հետ անցկացրած ամեն օրը, ամեն րոպեն թանկ հիշողություններ են»,- ասում է Լուսինեն։  Անդրանիկը Սյունիքի Ագարակ քաղաքից էր, իսկ Լուսինեն Նոր Հաճնից էր, եւ թեև ծնողները շատ հեռու էին, իսկ բարեկամներ ու հարազատներ Սյունիքում չուներ, ամուսնու հետ այդ հեռավորությունը չէր նկատում։

Andranik Tsatryan

«Իր ներկայությամբ լրացնում էր բոլորի բացը։ Հոգատար էր, նույնիսկ տան գործերում էր պատրաստ օգնելու ինձ, ամեն հարցում թիկունքիս կանգնած էր։ Ուշադիր էր, անակնկալներ մատուցելու համար նրան պատճառ կամ առիթ պետք չէր, հաճախ էր ինձ եւ Լիլիիս ծաղիկներ կամ այլ նվերներ բերում»,- պատմում է կինը։

Երիտասարդ ընտանիքը բազում նպատակներ ուներ, այդ թվում՝ համալրում. որոշել էին, որ երկու երեխան շատ քիչ է։ Բայց պատերազմը խառնեց երջանիկ զույգի ծրագրերը։

«Պատերազմը սկսվեց, հաջորդ օրը Անդոն արդեն դիրքերում էր։ Շատ հայրենասեր էր, ասում էր՝ տասնութ տարեկան տղաներին ինչպե՞ս մենակ թողնենք։ Երեւի մտածել էր՝ ինքը թեկուզ ոչ երկար, բայց կյանք, այնուամենայնիվ, տեսել է, երեսուներեք տարեկան էր,- պատմում է Լուսինեն:- Մոտ մեկ շաբաթ Սյունիքի դիրքերում է եղել, հետո ասաց, որ տեղափոխում են իրեն, Սյունիքի ավելի հեռու գյուղ է գնալու ու չի կարողանա մեզ տեսակցության գալ։ Չասաց, որ իրեն հենց Արցախ են տանում»։

Անդրանիկը, լավ ճանաչելով կնոջն ու  արագ խուճապի մատնվելու նրա բնավորությունը, ոչինչ չէր ասել նրան, հարազատներից էլ խոսք էր վերցրել՝ կնոջը չէին պատմելու, որ Արցախում է։  Բոլորը գիտեին՝ բացի Լուսինեից, ուստի ամուսնու՝ ռազմադաշտում զոհվելու լուրը կրկնակի ցնցում էր նրա համար։

«Ես անգամ չգիտեի, որ Արցախում է, զանգելիս միշտ այնպես էր խոսում, թվում էր՝ շատ լավ ու ապահով տեղում է։ Ձայնի մեջ հուզմունքի նշույլ, անհանգստություն, վախ չկային, ոչինչ չէր արտացոլվում։ Միշտ ասում էր՝ «Չմտածես, ամեն ինչ լավ է լինելու։ Դու մենակ աղջիկներիս լավ նայի, ես շուտով վերադառնալու եմ»։ Իսկ վերջում անպայման ավելացնում էր՝ «Ես քեզ շատ եմ սիրում»»,- արցունքն աչքերին՝ պատմում է երիտասարդ այրին։

Վերջին զանգի ժամանակ էլ է կնոջը սեր խոստովանել ու խոստացել՝ երկու օրից վերադառնալու է։ Վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը չարաբաստիկ ԱԹՍ-ն խլել է Անդրանիկի եւ նրա երկու ընկերների կյանքը։ Կինը չգիտի՝ արբանյակի միջոցով, թե ներքին դավաճանության, բայց վստահ է, թշնամին իմացել է նրանց գտնվելու վայրը, իմացել է՝ ո՛ր ուղղությամբ է հարված հասցնում։

Չորս հոգանոց խումբը Ջաբրայիլում  (Իշխանաձորում) էր, զենք էին բեռնաթափում, երբ սկսվել է ռմբակոծությունը։ Առաջին պայթյունից եւ առաջացած հարվածային ալիքից ընկերները թեթև վիրավորվել են, միայն մեկն է լուրջ վնասվածքներ ստացել։ Ամենաբարվոք վիճակում գտնվողն էլ գնացել է վիրակապի հետեւից։ Հենց այդ պահին երկրորդ ռմբակոծությունն է սկսվել։ Միայն վիրակապի հետեւից գնացած ընկերն է ողջ մնացել, ով էլ պատմել է դեպքերի ընթացքը։ Կնոջը միանգամից չեն հայտնել գույժը, սկզբում ասել են, թե ամուսինը վիրավորվել է։

Լուսինեն հուսալքված է, ասում է՝ հիմա չի ապրում, այլ գոյատեւում է, երեխաների համար է առավոտյան ինքն իրեն ստիպում արթնանալ եւ վեր կենալ տեղից։ «Դատարկություն եմ զգում։ Զոհերի անունները կարդալիս ահավոր ցավ էի զգում, բայց դե մտքովդ չի անցնում, չես պատկերացնում, որ հեռուստացույցով հրապարակվող անունները կարդալիս կարող ես քեզ համար թանկ էակի անունն էլ լսել։ Ցավն ու դժբախտությունը հեռու են թվում, չէ՞, չես մտածում, որ կորուստը կարող է քո ընտանիքում էլ լինել»,- զրույցը եզրափակում է Լուսինե Գրիգորյանը։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստումները՝ յոթնօրյա ռեժիմով
հաջորդը
Մեծ Բրիտանիան վերջնականապես լքեց Եվրամիությունը

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա