Մեծ յոթնյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարները Լոնդոնում եռօրյա բանակցությունների ընթացքում քննարկել են աշխարհում ծառացած գլոբալ մարտահրավերները:
Այսօր կքննարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խնդիրը. յոթնյակի վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում բնակչությանը պատվաստելու հարցում հետ մնացող տնտեսապես թույլ զարգացած երկրներ պատվաստանյութ մատակարարելու հարցում:
Զարգացած տնտեսություն ունեցող երկրները շեշտը դրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX փոխանակման համակարգի վրա, որով պատվաստանյութեր են բաժանվում ավելի քիչ զարգացած երկրներին: