• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Նոր աղետներից խուսափելու ելք

aliq 17:58 | 05.05.2021
aliq 17:58 | 05.05.2021
Levon Ter-Petrosyan

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակավ դիմելով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, գրել է.

«Լրագրող Էմմա Գաբրիելյանը այսօր, մայիսի 5-ին հրապարակած «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող իր հոդվածում, մասնավորապես, գրել է հետեւյալը. «Հնարավո՞ր էր այսօր Հայաստանում ունենալ նախընտրական լիովին այլ մթնոլորտ: Հնարավոր էր, բայց ամենաանհավանական ու ոչ ստանդարտ կոնֆիգուրացիայով. եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի նախկին երեք նախագահները միասնական հանդես գալու համարձակություն ունենային: Կարեւոր չէ, թե այդ եռամիասնությունը որքան տոկոսներ կհավաքեր, սակայն պարզ է, որ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Խեղճացած, ընկճված Հայաստանը ոտքի կանգնեցնելու ճանապարհին ղարաբաղյան պատմության տարբեր դրվագներում յուրաքանչյուր փուլում իրենց հաղթանակը կնքած նախկին երեք նախագահների միավորումը փոքր-ինչ կմեղմեր պարտված երկրում ծանր մթնոլորտը եւ նրանց այդ քայլը, հնարավոր է, բավական տպավորիչ ու գործուն դառնար»։

Այս դիտարկումը ինձ հուշեց հրապարակել մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել մեր հասարակության համար։ Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Վերջինս կայացել էր իմ նախաձեռնությամբ եւ իմ կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով.

ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը

Նկատի ունենալով՝

  • պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
  • ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից եւ բախումներից խուսափելու հրամայականը,
  • իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետեւանքները,
  • ինչպես նաեւ, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձեւավորման եւ հանրային համերաշխության համազգային սպասումը,

Հայտարարում ենք՝

որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության եւ միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից եւ դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Լեւոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյան

Սերժ Սարգսյան

Երեւան, 25 մարտի 2021թ.

Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որեւէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

արտահերթ ընտրություններ 2021Լեւոն Տեր-Պետրոսյան․ կոչեր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առեղծվածային մահ Ստամբուլում
հաջորդը
Մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք Լուկաշենկոյի նկատմամբ

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցել․ Չեխիայի նորընտիր նախագահ

    15:21 | 01.02.2023
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

    14:53 | 01.02.2023
  • Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

    14:30 | 01.02.2023
  • ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լեւոն Արոնյանը 17-րդն է

    14:07 | 01.02.2023
  • Բուհերի անվճար եւ վճարովի տեղերի նախագիծը հանրային քննարկման...

    13:44 | 01.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա