• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իբրահիմ Ռայիսին՝ Իրանի նոր նախագահ

aliq 12:53 | 19.06.2021
aliq 12:53 | 19.06.2021
Ebrahim Raisi

Իրանի Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը հայտարարել է, որ  քվեարկության նախնական արդյունքներով Իրանում երեկ անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Քվեարկությանը մասնակցած 28 միլիոն 600 հազար մարդուց նրան ձայն է տվել 17,8 միլիոնը կամ մասնակիցների 62 տոկոսը։

Ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է եղել՝ մոտ 48 տոկոս։ Ընտրողների պասիվության հիմնական պատճառն, ըստ փորձագետների, այն էր, որ Իրանի Պահապանների խորհուրդը որակազրկել էր բոլոր ազդեցիկ բարեփոխական թեկնածուներին: Հենց այս հանգամանքն էլ շատերի համոզմամբ` անխուսափելի է դարձրել գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հովանավորությունը վայելող Ռայիսիի հաղթանակը։

Իր ծայրահեղ պահպանողական հայացքներով հայտնի 60-ամյա Էբրահիմ Ռայիսին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  1988-ին մասնակցել է իրանական կալանավայրերում մի քանի ամսում կազմակերպված արագացված դատավարությունների  ընթացքում հազարավոր քաղբանտարկյալներ դատապարտվել էին մահվան։

ԻԻՀ-ի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը հայտնել է նաեւ, որ մյուս թեկնածուներից Մոհսեն Ռեզային հավաքել է շուրջ 3,3 միլիոն, Աբդոլնասեր Խեմատին՝ շուրջ 2,4 միլիոն, Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին՝ ավելի քան 1 միլիոն ձայն:

Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:

Օրֆի հայտարարությունից առաջ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ արդեն հայտնի է նախագահական 13-րդ ընտրություններում հաղթանակին մոտ թեկնածուն՝ առանց նշելու նրա անունը: Ընդսմին Մոհսեն Ռեզային ու եւս մեկ թեկնածու արդեն իսկ շնորհավորել էին Իբրահիմ Ռայիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Շնորհավորում եմ գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին իմ եղբոր՝ Իբրահիմ Ռայիսիի ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Մոհսեն Ռեզային։

Փորձագետներն արդեն իսկ կանխատեսել էին, որ նախագահական ընտրություններում կհաղթի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին:

Ընտրապայքարին մասնակցող մյուս  թեկնածուներն էին Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմին եւ Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն
հաջորդը
3,2 միլիոն դոլար կտրամադրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն