• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աֆղանական զորքերը Տաջիկստան են փախել

aliq 14:04 | 07.07.2021
aliq 14:04 | 07.07.2021
Afghanistan army

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը կարգադրել է լրացուցիչ 20 հազար զինծառայողի տեղակայել տաջիկա-աֆղանական սահմանին՝ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:

Աֆղանստանի կառավարական զորքերի ավելի քան հազար զինծառայող, նահանջելով թալիբ զինյալների գրոհներից, նախօրեին անցել են Տաջիկստան ու ապաստան խնդրել։ Վերջին մի քանի շաբաթում սա աֆղանական զորքի ամենամեծ փախուստն է Տաջիկստան: Մինչ այդ աֆղանական բանակի հարյուրավոր զինծառայողներ Տաջիկստան են անցել ավելի փոքր խմբերով։

Տաջիկստանի իշխանությունները սնունդ ու կացարան են հատկացնում փախած աֆղանցի զինվորներին եւ փախստականների ավելի մեծ հոսքի նախապատրաստվում։

ԱՄՆ-ի՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին հայտարարությունից հետո «Թալիբան» շարժումը սկսեց նոր տարածքներ գրավել։ Տաջիկստանի հետ 1 357 կիլոմետր սահմանի երկու երրորդն արդեն թալիբների վերահսկողության տակ է։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության՝ երկրի հյուսիսարեւելյան Բադախշան նահանգի 28 շրջաններից ընդամենը երկուսն են մնացել կառավարության վերահսկողության տակ։ Թալիբ զինյալները շրջապատել են նահանգի կենտրոն Ֆայզաբադ քաղաքը, սպառնալիքի տակ է օդանավակայանը։

Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ֆավադ Ամանը հայտարարել է, թե հարյուրավոր հատուկ ջոկատայիններ եւ կառավարամետ աշխարհազոր է տեղափոխել հյուսիսային շրջաններ՝ թալիբների հարձակումները կասեցնելու համար։ Նա հայտնել է, որ բանակը պատրաստվում է հակահարձակման՝ թշնամուն անցած տարածքները հետ վերցնելու համար։

Թալիբների համար Աֆղանստանի հյուսիսային շրջանների՝ Կենտրոնական Ասիայի դարպասների գրավումը մեծ նշանակություն ունի։ Աֆղանստանը հյուսիսից սահմանակից է Տաջիկստանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին։ 1990-ին Աֆղանստանում իշխող թալիբները չկարողացան գրավել այդ շրջանները: Հենց այդտեղ էլ ձեւավորվեց Հյուսիսային դաշինքը, որը, ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, 1991-ին տապալեց թալիբների իշխանությունը։ Հյուսիսային շրջանների վրա թալիբների այս հարձակումները  փորձագետները գնահատում են կանխարգելիչ հարված այնտեղ կրկին հյուսիսային ընդդիմության կազմակերպման դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հորդորում է պատվաստվել
հաջորդը
Պուտինը եւ Փաշինյանը փաստաթուղթ չեն ստորագրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն