Պաշտոնական Բիշքեքը բողոքի նոտա է հանձնել Ղրղզստանում Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առեւանգման, ապա կալանավորման առնչությամբ:
Թուրքիայի դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել է Ղրղզստանի ԱԳՆ։ Թուրքական կողմը Ինանդին համարում է Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը։ Կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչական կառույց է համարվում։
Ինանդիի կալանավորման լուրը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստից հետո։
Տեղի ունեցածի կապակցությամբ Ղրղզստանում բողոքի ակցիաներ են սկսվել։ Ինանդիի հարազատները երկրի իշխանություններին մեղադրել են ոչինչ չձեռնարկելու համար։