Ըստ ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի տվյալների՝ 2021-ի հունվար-մայիսին Հայաստանում ծնվել է 14318 երեխա։ Այս տարվա առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 1519-ով։ Նախորդ տարվա հունվար-մայիսին ծնվել էր 12799 երեխա։
Ամուսնությունների թիվը եւս աճել է․ եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել էր 4178 ամուսնություն, ապա այս տարի այդ ցուցանիշը 6731 է։ 2021-ին նաեւ ամուսնալուծվել է ավելի շատ՝ 1648 զույգ, քան 2020-ին՝ 1217։
Այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14337 մարդ, որը 2789-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ամենից շատ՝ 7079 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Կորոնավիրուսի հետեւանքով գրանցված մահերի թիվը 2141 է։