Ըստ Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության՝ ադրբեջանական կողմի լուրերը, որոնց համաձայն՝ այսօր կրակ է բացվել Թովուզի շրջանի ադրբեջանական դիրքերի վրա, չեն համապատասխանում իրականությանը. Հայաստանի Զինված ուժերը չեն խախտել հրադադարը:
Այսօր` ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե հուլիսի 7-ին` ժամը 13։40-ի սահմաններում, Բերդի շրջանի Քոլագիր գյուղի մոտ գտնվող դիրքերից հայկական կողմը հրաձգային զենքերից կրակ է բացել Թովուզի շրջանի Գափալար գյուղի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի պնդմամբ տուժածներ չկան, այդ ուղղությամբ օպերատիվ իրավիճակը իրենց ստորաբաժանումների վերահսկողության տակ է։