Տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ անգամ մեր՝ հայերիս ազգային ժառանգությանը մեծ արժեք է տալիս եւ պահպանում է: Հաշվի առնելով մեր հնարավորությունները՝ չենք կարողացել մեր ճարտարապետության մեկ հազարերորդի համարժեքը ստեղծել: Մենք անընդհատ հետհայացք ունենալով վնասելու ենք մեզ, որովհետեւ այդ շինությունները, երբ ստեղծվել են, հետհայացք չեն ունեցել, նրանք արդիական են եղել այդ պահին: Պետք է քաղաքաշինության մեջ ունենանք ծրագիր, տեսլական` հնգամյա, տասնամյա, երեսնամյա, թե ուր ենք ուզում հասնել, եւ դրանով առաջ գնանք։