• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պուտինի անընդունելի պահանջը

aliq 22:58 | 02.12.2021
aliq 22:58 | 02.12.2021
Ukraine NATO

Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը ավելի սրվեց, երբ Ռուսաստանի առաջնորդը իրավաբանական երաշխիքներ պահանջեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի շարունակի առաջխաղացումը դեպի Արեւելք: Սակայն, ըստ պարբերականի, այդ դիրքորոշումն անընդունելի է ՆԱՏՕ-ի համար:

Պուտինը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ Ուկրաինայի խորացող ռազմական համագործակցությունը Ռուսաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք է համարում: ՌԴ նախագահը չորեքշաբթի Կրեմլում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մոսկվան ուզում է բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ՝ ռուսական սահմանների մոտ դաշինքի ընդլայնման դադարեցման շուրջ:

New York Times-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, Պուտինի այդ պահանջին ՆԱՏՕ-ն հազիվ թե համաձայնի:  Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը համոզված է, որ  ցանկացած երկիր կարող է ինքնուրույն ընտրել՝ որ երկրի հետ դաշինք կազմի, որի հետ՝ ոչ:

«Միմիայն Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներն են որոշում՝ երբ Ուկրաինան պատրաստ կլինի անդամագրվելու ՆԱՏՕ-ին,- Ռիգայում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:- Ռուսաստանը վետոյի իրավունք չունի, Ռուսաստանը այստեղ ձայն չունի, Ռուսաստանը իրավունք չունի ազդեցության ոլորտներ սահմանելու՝ հարեւաններին վերահսկելու համար»:

«Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, ուղիղ բանակցություններ է պահանջում ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, որը ձգտում է կայուն, կանխատեսելի հարաբերություններ հաստատելու Կրեմլի հետ»,- գրում է New York Times-ը:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը առանց բեյսբոլի՞
հաջորդը
ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա