Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ տեսակցել են նաեւ Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին եւ պատանդառված անձանց:
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:
ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով` ներկա պահին անհայտ է մնում Սյունիքի տարածքից գերեվարված 21 զինծառայողների ճակատագիրը։