• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

2021-ին ձերբակալվել է 293 լրագրող

aliq 12:07 | 13.12.2021
aliq 12:07 | 13.12.2021
Free all journalists

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) իր զեկույցում հայտնել է, որ 2021-ին իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելու համար բանտարկված մեդիա ոլորտի մասնագետների թիվը հասել է ռեկորդային 293-ի։ 2020-ին ձերբակալվածների թիվը 280 էր:

Լրատվամիջոցների ձերբակալված աշխատակիցների մեծ մասը Չինաստանում է՝ 50 մարդ։ Արդեն երրորդ տարին Չինաստանը «լրագրողների ամենադաժան բանտապանն» է։

Երկրորդ հորիզոնականում Մյանման է․ այստեղ զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո բանտ է ուղարկվել 26 լրագրող։ Երրորդ տեղում Եգիպտոսն է (25), չորրորդում՝ Վիետնամը (23)։

Հնգյակը եզրափակում է Բելառուսը: Ներկա պահին Բելառուսում ազատազրկման վայրերում է առնվազն 19 լրագրող, որոնց թվում՝ իշխանությունների կողմից լուծարված ամենահեղինակավոր TUT.by կայքի աշխատակիցները եւ «Комсомольская правда»-ի թղթակից Եվգենի Մոժեյկոն։

Տասնյակում են նաեւ Թուրքիան (18), Էրիթրեան (16), Սաուդյան Արաբիան (14), Իրանը (11):

Թուրքիան նախկինում այս ցանկի առաջին տեղում էր։ Անցյալ տարի թուրքական իշխանություններն ազատ արձակեցին 20 մարդու, ինչը զեկույցի հեղինակներին չի համոզել դա խոսքի ազատությանն առնչվող իրավիճակի բարելավման նշան դիտարկել:

CPJ-ն նշել է, որ Սաուդյան Արաբիայում 2018-ին լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանությունն ավելի արդյունավետորեն լռեցրեց լրագրողական համայնքը, քան ձերբակալությունների նոր ալիքները։

Ռուսաստանում 14 լրագրող է կալանավորվել։ Ըստ CPJ-ի զեկույցի՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում լրագրողներ չեն կալանավորվել։

«Աշխարհում ձերբակալված լրագրողների թիվը վեց տարի անընդմեջ 250-ը գերազանցելու պատճառները տարբեր երկրներում տարբեր են: Բայց ամենուր նկատվում է անկախ լրագրության մերժման հստակ միտում»,- ասված է կոմիտեի զեկույցում։

CPJ-ն ընդգծել է, որ 2021-ին ամբողջ աշխարհում առնվազն 24 լրագրող մահացել է մասնագիտական ​​գործունեության համար․ 3-ը սպանվել է «թեժ կետերում» աշխատելիս, 2-ը՝ փողոցային բողոքի ցույցերը լուսաբանելիս, եւս 18-ը մահացել է անհասկանալի հանգամանքներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ռազմավարական ճանապարհից՝ Ադրբեջանի պետբյուջե
հաջորդը
Քննադատել են ժողովրդավարության՝ ԱՄՆ պատկերացումները

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա