• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Այբի» դեմ մեղադրանքն անհիմն էր

aliq 15:23 | 13.12.2021
aliq 15:23 | 13.12.2021
Ayb school

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է ընդունել հանցակազմի բացակայության հիմքով։ Հիմնադրամից նշել են, որ խոսքը 2018-ին ԿԳ նախարարի հայտարարությունից սկիզբ առած եւ մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ:

«ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբի»-ի կատարած որեւէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

Հիմնադրամը նշել է, որ ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում են իրականացրել «Այբի» նկատմամբ:

Բազմաթիվ ստուգումների եւ քննության արդյունքները ցույց են տվել, որ «Այբ»-ում չարաշահումներ չկան, ինչն ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար։ Հիմնադրամը նշել է, թե ստիպված են արձանագրել, որ  պետական զգալի ռեսուրսի իրացում է պահանջվել Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները հերքելու համար։

Հիմնադրամն ընդգծել է, որ «Այբ» համայնքը ոչ միայն պայքարել է իր անվան եւ իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլեւ հետեւողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել եւ զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով:

Արարատյան բակալավրիատն առ այսօր միջազգային ճանաչում ունեցող եւ բրիտանական A Level եւ ամերիկյան Advanced Placement որակավորումներին համարժեք միակ հայալեզու կրթական ծրագիրն է։

Հաղորդագրությունում ընդգծվել է, որ  ՀՀ ԿԳ նախարարությունը 2018-ին առանց որեւէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, ինչի հետեւանքով Հայաստանի մարզերում եւ Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից`առանց համարժեք այլընտրանք ունենալու:

«Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության եւ «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետեւողականորեն իրականացրել եւ իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,- շեշտված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

2021-ի հունվարին քրգործ հարուցվեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերեւույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Քրգործը հարուցվեց ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։

2018-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր եւ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանան ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։ «Արարատյան բակալավրիատում» ամիսներ տեւած ֆինանսական աուդիտ անցկացվեց, բայց որեւէ չարաշահում չհայտնաբերվեց։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակն ու ձեռներեցները՝ տիեզերագնացներ
հաջորդը
Իսրայելի վարչապետի պատմական այցը

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Նավթի արդյունահանման ծավալով ՌԴ-ն զիջել է միայն ԱՄՆ-ին

    23:15 | 25.05.2022
  • Ուկրաինան չի համաձայնի իր տարածքի մի մասը զիջելուն

    22:50 | 25.05.2022
  • Մինչեւ Թուրքիայի պահանջները չկատարվեն, գործընթացը չի շարունակվի. Քալըն

    22:28 | 25.05.2022
  • Պատժամիջոցները մասամբ կհանվեն. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

    21:53 | 25.05.2022
  • Առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին. Միրզոյան

    21:36 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա